Սյունիքի մարզպետի հանդիպումը «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի հետ

22.04.2015 16:44
2637

Ապրիլի 22-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանդիպել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի հետ: Առիթը թերթի բացառիկ համարն էր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, որը լույս է տեսել ապրիլի 15-ին` 20 տպագրական մամուլ ծավալով (80 էջ A3 չափսի):


Մարզպետը միացավ հանրապետության առաջատար պատմաբաններից, գրականագետներից շատերի` այս օրերին հնչող կարծիքին, որ «Սյունյաց երկրի» այդ համարն իր բովանդակությամբ եւ հարցերի ընդգրկմամբ անօրինակ է ոչ միայն հայաստանյան, այլեւ սփյուռքահայ լրատվական դաշտում:

Սուրեն Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց թերթի անձնակազմին` նման արժեքավոր աշխատանք կատարելու համար եւ հույս հայտնեց, որ «Սյունյաց երկիրն» այսուհետ եւս իր թեմատիկ ու հատուկ համարներով կշարունակի գիտամշակութային առաքելությունը ոչ միայն Սյունիքում, այլեւ ամբողջ հանրապետությունում:

Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետին եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը` համարի տպագրությունը հովանավորելու համար:

Սամվել Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց նաեւ ՀՀ արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարություններին, ՀՀ ԳԱԱ պատմության, արեւելագիտության ինստիտուտներին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, Երեւանի պետական համալսարանին, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին, ՀՀ ազգային արխիվին, Հայ դատի հանձնախմբին, ֆոտոլուրին, մարզի հանրակրթական դպրոցներին, Հայաստանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտին, Հայաստանի ազգային պատկերասրահին, Կոմիտասի անվան կոնսերվատորիային, Կոմիտասի նորաստեղծ թանգարան-ինստիտուտին, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երեւանյան գրասենյակին, «Սյունյաց երկրի» տասնյակ բարեկամներին` անկեղծ եւ անշահախնդիր աջակցության համար:

Խմբագիրն ասաց նաեւ, որ ընթացիկ տարում թերթն ունի հատուկ համարների թողարկման եւս երեք ծրագիր, որի իրականացման համար հետեւողական ու տքնաջան աշխատանք է պահանջվում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40