Սյունիքի մարզպետը տեղյա՞կ է, որ իր անունից հարցազրույց է հրապարակվել մամուլում, արդյո՞ք ԱԺ հայտնի աշխատասենյակում են դարձյալ գրել հարցերի պատասխանը

14.11.2017 16:12
1871

Վահե Հակոբյան. «Ես երբեւէ որեւէ մեկին չեմ սպառնացել»


Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը վստահեցնում է, թե Երեւանից մարզկենտրոն տեղափոխվելու համար օգտվում է «Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ծառայություններից եւ միայն ղեկավարության հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղարկել Սյունիքի մարզպետին՝ փորձելով հասկանալ ի վերջո, միայն բարիդրացիական հարաբերություննե՞րն են պատճառը, թե՞, այնուամենայնիվ, մարզպետն իր անձնական միջոցներից գումարներ է ծախսում, ինչպես նաեւ ստանալ մի քանի այլ հարցերի պատասխաններ: Սյունիքի մարզպետարանից մեր հարցերին պատասխանել են գրավոր:


- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ Դուք լինելով Սյունիքի մարզպետ՝ աշխատանքի եք հաճախում շաբաթվա մեջ ընդամենը 2-3 անգամ: Արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:


- Այն չի համապատասխանում իրականությանը: Ցանկանում եմ տեղեկացնել, որ մարզպետի աշխատանքը չի կարող սահմանափակվել բացառապես իր աշխատասենյակում գտնվելու փաստով, ավելին՝ այն հաճախ ենթադրում է մարզի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակներով բազմաթիվ հանդիպումներ եւ այցեր մարզպետարանի վարչական շենքից, երբեմն նաեւ մարզից դուրս:


- Դուք ԱԺ-ում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ պարզաբանեցիք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ուղղաթիռով եք երբեմն աշխատանքի գնում: Որպես մարզպետ, բացի բարիդրացիական հարաբերություններից՝  որեւէ գումար չե՞ք տրամադրում ուղղաթիռի ծառայություններից օգտվելու համար: Մեկ թռիչքը, այնուամենայնիվ, ի՞նչ արժի:


- Երեւանից Կապան եւ հակառակ ուղղություններով ուղղաթիռի թռիչքներն իրականացվում են ԶՊՄԿ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու համար: Աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում օգտվում եմ ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ եւ հակառակ ուղղությամբ չվերթներից: Հաշվի առնելով, որ թռիչքների պատվիրատուն հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», ուստի այդ ծախսերի վերաբերյալ տեղեկատվությանը չեմ տիրապետում:


- Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ Դուք համայնքի ղեկավարներին սպառնում եք նստեցնել, եթե Ձեր ասածը գետնով տան:  Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանն էլ էր սպառնում:  Ինչո՞վ եք նրանից տարբերվում:


- «Բազում ահազանգերի» վերաբերյալ նշենք, որ ես, իհարկե, երբեւէ որեւէ մեկին չեմ սպառնացել: Հավելենք, որ «նստեցնելու» կամ համայնքների ղեկավարների գործունեության վրա ազդեցություն ունենալու լծակ մարզպետն առհասարակ չունի, ուստի անիմաստ եմ համարում այդ ասեկոսեները:


- Դուք ահռելի հարստություն ունեք: Քանի՞տարում եք կուտակել եւ ի՞նչ միջոցներով:


- Ինչպես հայտնի է, ես տարիներ շարունակ զբաղեցրել եմ ղեկավար պաշտոններ տարբեր կազմակերպություններում, ինչի արդյունքում էլ գոյացել է իմ ունեցվածքը, որը համակողմանի եւ ամբողջապես ներկայացված է իմ՝ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում:


- Ինչո՞ւ հայոց բանակում չեք ծառայել: Ձեր կենսագրության մեջ գրված է, որ 1 տարի աշխատել եք սահմանապահ զորքերում: Այս 1 տարին ծառայություն չէ:


- Ինչ վերաբերում է զինված ուժերում ծառայելուն, ապա նշեմ, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի (25 նոյեմբերի 1991թ. Ն-0445-l խմբագրությամբ) 13-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում էր 24 ամիս, բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար՝ 18 ամիս: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես զինվորական ծառայության եմ անցել բարձրագույն կրթություն ստանալուց հետո, ապա ծառայել եմ 18 ամիս:

«Ժողովուրդ» օրաթերթ
14 նոյեմբերի 2017թ.


«Սյունյաց երկրի» հետգրությունը
Բացառում ենք տարբերակը, որ թերթի հարցերին պատասխանել է ինքը՝ Վահե Հակոբյանը: Որքանով ճանաչում ենք՝ նա հոդաբաշխ մտքեր արտահայտելիս լուրջ խնդիրներ է  ունենում: Լրագրի հարցերին հավանաբար նորից պատասխանել են ՀՀ Ազգային ժողովի հայտնի աշխատասենյակում: Իսկ պատասխաններում, այդուհանդերձ, տեղ են գտել բազում անհեթեթություններ, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34