Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետեւյալ պատկերը

14.10.2020 18:30
9054

Հարգելի՛ սյունեցիներ

Այս օրերին ռազմաճակատում տարվող համառ պայքարի համատեքստում ոչ պակաս կարեւոր է մոլեգնող համավարակի ներկա պատկերն ու վիճակագրությունը։

Ցավոք, անչափ մտահոգիչ են հանրապետության ընդհանուր ցուցանիշներն ու ՀՀ առողջապահության նախարարության, առողջապահական համակարգի մասնագետներն ամեն օր շարունակում են հիշեցնել այս մասին․ մի՛ վատնեք մեր բուժանձնակազմի անչափ թանկ ու կենսական ուժերը նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում։ Այդ ուժերը պետք են մեր զինվորների, վիրավոր խաղաղ բնակչության կյանքերը փրկելու համար։

‼️Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 13-ի տվյալներով Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետեւյալ պատկերը․

▶️Մարզում կա 164 հիվանդ, որից՝

▶️18 հոգի հոսպիտալացված է Երեւանում եւ Կապանի ԲԿ-ում,

▶️146 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։

Հիվանդներն ըստ համայնքների․

➡️41 հոգի՝ Կապանից,

➡️22 հոգի՝ Գորիսից,

➡️70 հոգի՝ Սիսիանից,

➡️12 հոգի՝ Մեղրիից,

➡️3 հոգի Քաջարանից,

➡️8 հոգի Տեղ համայնքից,

➡️8 հոգի Տաթեւ համայնքից։

‼️Հերթական անգամ պահանջում, հորդորում ենք՝ խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ամուր թիկունք ապահովելով մեր զինված ուժերի համար, բացառելով համավարակի մուտքը բանակ, դողալով յուրաքանչյուր զինվորի անգնահատելի առողջության համար։ Խնդրում ենք ՝ ‼️մի՛ կորցրեք զգոնությունը, կրե՛ք դիմակ, ախտահանե՛ք ձեռքերը, ‼️ներկայումս կատարվող բազմաթիվ մոբիլիզացիոն ու կամավորական աշխատանքների ընթացքում հնարավորինս պահպանեք սոցիալական հեռավորությունը եւ այս կանոնները, անլուրջ ու թերահավատորեն մի՛ վերաբերվեք ամեն օր հնչող կոչերին ու ‼️մի՛ ներկայացրեք տեսակետներ, թե հիմա դրա ժամանակը չէ․․․

‼️Ներկա իրավիճակում բոլորս պետք է հասկանանք, որ սա մեր՝ թիկունքում պայքարողներիս առաջնահերթ պարտքն է։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02