Սյունիքի մարզում բնակվող արցախահայ ընտանիքների տնտեսական բարեկեցությանն ու կենսունակությանն ուղված ծրագիր

05.03.2025 11:55
580

«Ջինիշյան» հիշատակի Հիմնադրամը (ՋՀՀ)՝ «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիան» և Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպոըթյան հետ համագործակցությամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում հայտարարում է «Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքների տնտեսական բարեկեցության և կենսունակության բարելավում» ծրագրի հայտերի ընդունում։
Ծրագրին կարող են դիմել ՀՀ Սյունիքի մարզ տեղափոխված և վերաբնակեցված արցախահայ ընտանիքները, որոնք Սյունիքի մարզում իրականացնում են կամ պլանավորում են իրականացնել տնտեսական գործունեություն։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել ֆինանսական օժանդակություն՝ անտոկոս վարկի և դրամաշնորհի համադրությամբ։
Տնտեսական գործունեության շրջանակներում նաև նախատեսվում է օժանդակել արհեստակցական գործունեություն իրականացնող կամ արհեստով զբաղվող ընտանիքներին՝ հիմքում ունենալով նրանց՝ անհրածեշտ գործիքներ, սարքավորումներ տրամադրելու հնարավորությունը։
Ծրագրի շահառու հանդիսացող անձանց ձեռնարկատիրական/բիզնես գործունեության հմտությունները բարելավելու նպատակով հնարավորություն է ընձեռնվելու՝ մասնակցել ՋՀՀ կողմից իրականացվող ձեռնարկատիրական հմտությունների բարելավմանն ուղված մի շարք ծրագրերի։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://www.jinishian.org/node/1356

Ծրագրին դիմելու հայտը կարող եք լրացնել այստեղ` https://forms.gle/Jo5aLtjMzdUzhrNo7 ։
Հայտի լրացման վերջնաժամկետն է 2025 թվականի մարտի 16-ը։

Մանրամասնների համար զանգահարել ՋՀՀ գրասենյակ՝ 098544417 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ՝ [email protected] հասցեին։
 

Jinishian Memorial Foundation

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40