Սյունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 2 վիրավորներից 43–ամյա ուղևորը մահացել է. 06-ը մի քանի մետր գլորվել էր ձորը

09.09.2019 20:06
1692

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Կապանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 43-ամյա Մասիս Մ.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 7-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FO 750 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ա.-ն և նրա ուղևոր, Մասիս Մ.-ն տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կատավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Կոստանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինիս կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչութուն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40