Սյունիքի մարզում տեղի է ունեցել խոշոր չափի ապօրինի ծառահատում

08.11.2017 16:03
1829

«Շիկահող պետական արգելոց» ՊՈԱ կազմակերպության եւ Սյունիքի մարզի Ծավ համայնքի տարածքում անհայտ անձի կողմից առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում եւ «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:


2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կազմված բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը եւ կից հաշվարկը, ըստ որի՝ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում ապօրինի հատվել են տարբեր տեսակների եւ տրամագծերի  ծառեր:


Նշված արձանագրությունն անմիջապես ուղարկվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով:


Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 47-րդ կմ-ին հարակից անտառային ֆոնդի տարածքներում՝ ՀՀ ԲՆ «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում, անհայտ անձի կողմից ապօրինի հատվել են 30 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառեր, իսկ Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքից՝ 7 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառեր, ծառի ճյուղեր, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5.393.466 ՀՀ դրամ վնաս:


Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապօրինի ծառահատումները կատարվել են «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ պահպանության ծառայության աշխատակիցների կողմից՝ արգելոցի եւ արգելավայրերի ռեժիմները խախտող ցանկացած գործողություն կանխելու, դրանց վերաբերյալ արձանագրություն կազմելու իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով:


Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են անհայտ անձի կողմից առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատման, ինչպես նաեւ «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ պահպանության ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության հանցակազմի հատկանիշներ՝ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:


Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40