Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատական հայց է ներկայացրել պատգամավոր Արմեն Խաչատրյանի դեմ

16.03.2026 14:49
1116

Մարտի 13-ին Երևանի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում հայց է ստացվել տարածված զրպարտչական տեղեկությունների հրապարակային հերքման պահանջով։ «Սյունյաց երկիր»–ը այս մասին տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Դատավարության կողմերը

Հայցապահանջը դատարան է ներկայացրել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Նա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանից պահանջում է հրապարակային հերքել սոցիալական ցանցում արված հրապարակումը։

Ներկայացվող հայցապահանջի բովանդակությունը

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, հայցվորը պահանջել է՝

  1. պարտավորեցնել Պատասխանողին՝ Արմեն Էդմոնդի Խաչատրյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն հերքել Հայցվոր՝ Վահե Ալբերտի Հակոբյանի վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները. «2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը (․․․) :Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են: Այսօր էլ, հանուն գողացածը պահելու, միավորվում են տեղական և ոչ տեղական օլիգարխիաների ներկայացուցիչներ, ովքեր փորձելու են մեծ գումարներ ծախսելով վերջին ճակատամարտը տալ հայոց պետականության դեմ՝ մի վերջին անգամ հույս փայփայելով, որ կարող են մոլորեցնել կամ խաբել հայ ժողովրդին», հերքման տեքստը facebook.com կայքի իր անձնական էջում (լինքը՝ https://www.facebook.com/share/1H8tsLRcCS/?mibextid=wwXIfr) հրապարակելով (նույն եղանակով և ծավալով, ինչ զրպարտությունը պարունակող հրապարակումը), հերքման տեքստը «Հերքում Վահե Ալբերտի Հակոբյանի վերաբերյալ» վերնագրելով, այն facebook.com կայքում` իր անձնական էջում (լինքը՝ https://www.facebook.com/share/1H8tsLRcCS/?mibextid=wwXIfr) առնվազն 1 տարի ժամկետով պահպանելով և դրա մեջ բացի հերքման տեքստից որևէ այլ տեքստ չավելացնելով։
  2. Պատասխանող՝ Արմեն Էդմոնդի Խաչատրյանից հօգուտ Վահե Ալբերտի Հակոբյանի բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։

Գործի հետագա ընթացքը

Գործը մարտի 13-ին մակագրվել է Քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։ Վարույթ ընդունելու և հետագա ընթացքի մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24