Սյունիքի վերաբերյալ ոգևորող նախաձեռնություն Կալիֆորնիայում

20.08.2021 19:02
1585

Կալիֆորնիայի նահանգային Կոնգրես է ներկայացվել օրինագիծ, որով Կալիֆորնիան և Սյունիքը դառնում են քույր նահանգներ: Անկասկած, շատ ողջունելի և ոգևորող նախաձեռնություն է: Կալիֆորնիան ԱՄՆ մեծ և հարուստ նահանգներից մեկն է, որի հետ գործակցությունը Սյունիքի համար կարող է ունենալ շատ կարևոր նշանակություն մի շարք առումներով, ինչն էլ իր հերթին կարող է ունենալ նաև էֆեկտ քաղաքական զարգացումների համար:

Միայն պետք չէ գերագնահատել նախաձեռնության դերը անմիջական քաղաքականության իմաստով, չմոռանալով, օրինակ, որ ԱՄՆ մոտ տասնյակ նահանգ՝ այդ թվում Կալիֆորնիան, ճանաչել էին Արցախի անկախությունը, ինչը սակայն չխանգարեց Թուրքիային ու Բաքվին սկսել պատերազմ Արցախի դեմ և օկուպացնել տարածքներ: Ըստ այդմ, գերագնահատել Կալիֆորնիայում նախաձեռնության դերը՝ Սյունիքի հետ քույր նահանգներ դառնալու իմաստով, թերևս չարժե: Ավելին, պետք է նախաձեռնությունը գնահատել շատ պրակտիկ, իրատեսական հարթության վրա և փորձել դրանից ստանալ առավելագույն սոցիալ-տնտեսական էֆեկտ Սյունիքի և սյունեցիների համար: Դա արդեն իսկ կլինի շատ մեծ բան:

Վերադառնալով Արցախի անկախությունը ճանաչած նահանգների հանգամանքին: Այդ ճանաչումից հետո ի՞նչ տրամաբանությամբ են զարգացել Արցախի ու այդ Նահանգների հարաբերությունը, Արցախի ու այդ նահանգների իշխանությունների միջև շփումները, ինչպե՞ս է կապիտալիզացվել անկախության ճանաչումը երկկողմ հարաբերության իմաստով: Սրանք հարցեր են, որոնք ինքնին հետաքրքիր են Արցախի սոցիալ-տնտեսական հարթության մեջ, նաև քաղաքական երանգներով, և որոնք կարող են արդիական լինել նաև այժմ: Եվ միաժամանակ այդ հարցերը պետք է արդեն «ավանսով» դրվեն կալիֆորնիական նախաձեռնությանն ընդառաջ, որպեսզի գերքաղաքական սպասումների փոխարեն, ծավալվի Կալիֆորնիա-Սյունիք իրատեսական ու պրակտիկ գործակցություն տարբեր նախագծերի առումով:

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40