Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը դուրս է բերվում ՀՀ բացառիկ իրավասությունից և տեղափոխվում է արտաքին պայմանագրային ու կառավարչական դաշտ. քաղաքագետ

16.12.2025 16:43
463

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«TRIPP․ երաշխիքների անվան տակ՝ սուվերենության սահմանափակում

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի վերջին հարցազրույցը TRIPP նախաձեռնության վերաբերյալ, չնայած հանգստացնող ձևակերպումներին, իրականում բարձրացնում է մի շարք խորքային և մտահոգիչ հարցեր։ «Համատեղ ձեռնարկության» մասին խոսքը առավելապես ձևական բնույթ ունի։

Իրականում ակնհայտ է, որ խոսքը գնում է ամերիկյան նախաձեռնության մասին, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե հավասար գործընկերոջ, այլ գործընթացում պարզապես մասնակցող կողմի դերով։

Պատահական չէ, որ ընդգծվում է՝ «Հայաստանը մշտական տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ»․ այս ձևակերպումը առավելապես ներքաղաքական նշանակություն ունի և կոչված է իշխանության համար ապահովելու իրավիճակի ներկայացման ընդունելի տեսք։

«Համատեղ» ձեռնարկությունը կարող է ֆորմալ լինել, իսկ «մշտական տեղ սեղանի շուրջ» արտահայտությունը՝ պարզապես դեմք փրկելու միջոց՝ Փաշինյանին թույլ տալու վաճառել այն որպես հաղթանակ։

TRIPP-ը չի ներկայացվում որպես «միջանցք», սակայն իր գործառութային տրամաբանությամբ ստեղծում է միջանցքային ռեժիմ։

Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը դուրս է բերվում Հայաստանի Հանրապետության բացառիկ իրավասությունից և տեղափոխվում է արտաքին պայմանագրային ու կառավարչական դաշտ։ Սա նշանակում է՝ ոչ թե տարածքի ձևական կորուստ, այլ դրա նկատմամբ լիարժեք վերահսկողության էական սահմանափակում։ Այս մոտեցումը լուրջ սահմանադրական խնդիրներ է առաջացնում։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածն ինքնիշխանությունը սահմանում է ոչ միայն որպես ձևական կարգավիճակ, այլ որպես բովանդակային լիազորությունների ամբողջություն։

Իսկ 205-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն տարածքի փոփոխությանը, այլ նաև դրա իրավական կարգավիճակի փոփոխությանը։

Եթե Սյունիքում սահմանվում է հատուկ իրավական ռեժիմ՝ արտաքին երաշխիքներով և կառավարման մեխանիզմներով, ապա իրավացիորեն ծագում է հարց՝ արդյո՞ք նման որոշումը հնարավոր է առանց հանրաքվեի։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի արձագանքը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բաց տեքստով հայտարարել է, որ Կովկասի վերաբերյալ, այսպես կոչված, Թրամփի ծրագիրն իր բովանդակությամբ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այդ նախաձեռնությանը։

Նրա այն դիտարկումը, որ ԱՄՆ-ն զգայուն տարածաշրջաններում տնտեսական ծրագրերի անվան տակ ժամանակի ընթացքում ընդլայնում է իր ներկայությունը մինչև ռազմական և հետախուզական մակարդակներ, պետք է ընկալել ոչ թե որպես հռետորաբանություն, այլ որպես երկարամյա փորձից բխող զգուշացում։

TRIPP-ի շուրջ քննարկումները չի կարելի սահմանափակել ճանապարհի անվտանգությամբ կամ ներդրումների պաշտպանությամբ։

Խնդիրը շատ ավելի խորքային է․ խոսքը Հայաստանի՝ իր սեփական տարածքում ռազմավարական նշանակության որոշումներ ընդունելու իրավունքի աստիճանական սահմանափակման մասին է։

Սա այն մոդելն է, որտեղ կորուստը տեղի չի ունենում մեկ ստորագրությամբ։ Այն տեղի է ունենում փուլ առ փուլ՝ պայմանագրերի, «համատեղ կառավարման» և արտաքին երաշխիքների անվան տակ։

Եթե իշխանությունը վստահ է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չեն խաթարվում, ապա պարտավոր է հրապարակել բոլոր փաստաթղթերը, ներկայացնել հստակ սահմանադրական հիմնավորումներ և չխուսափել հանրաքվեի հարցից։

Հակառակ դեպքում TRIPP-ը հանրային ընկալման մեջ մնալու է ոչ թե որպես զարգացման նախաձեռնություն, այլ որպես սուվերենության մաշման հերթական փուլ։

Ի՞նչ է սա իրականում՝ խաղաղության և բարգավաճման ուղի՞, թե՞ ինքնիշխանության նոր զիջում՝ ամերիկյան շահերի դիմաց:

Սա ոչ թե հռետորական, այլ խորքային հարց է, քանի որ կայացվելիք որոշման հետևանքները կլինեն երկարատև»։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08