Սյունիքում Ամրապնդվում է Փրկարար-Հասարակություն կապը

25.11.2025 11:58
475

ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը, ղեկավար կազմով, աշխատանքային այց է կատարել Որոտան բնակավայր։

Հանդիպման հիմնական նպատակն էր առավել ամրապնդել «Փրկարար-Հասարակություն» կապը և բաց, անմիջական երկխոսության հարթակում քննարկել բնակչությանը հուզող և փրկարար ծառայության գործառութային շրջանակներին առնչվող հարցեր։

Բնակիչները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ՝ կապված արտակարգ իրավիճակներում արձագանքման օպերատիվության, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև բնական աղետների դեպքում անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հետ։

Փրկարարական ջոկատի ղեկավար կազմը սպառիչ պատասխաններ տվեց բարձրացված բոլոր հարցերին՝ ներկայացնելով ծառայության հնարավորություններն ու գործողությունների կարգը։ Հատուկ ուշադրություն դարձվեց կանխարգելիչ միջոցառումների կարևորությանը՝ բնակիչներին հորդորելով խստորեն պահպանել անվտանգության կանոնները կենցաղում և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում։

 

Գորիսի համայնքապետարան

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12