Սյունիքում ազատ տնտեսական գոտին կնպաստի Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը. մեկնարկեց հայ-իրանական գործարար համաժողովը

28.11.2017 16:20
1409

Նոյեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երեւան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:


Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ գոյություն ունեն բարիդրացիական, բազմաբովանդակ եւ փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։


Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, եւ համոզմունք հայտնեց, որ բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդել եւ խորացնել։

Նախարար Զարիֆը երախտագիտություն հայտնեց վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների եւ համերաշխության համար։


Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի եւ Իրանի ղեկավարների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:


ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։


Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները։


Զրուցակիցները քննարկեցին երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին հաջորդ ամիս Երեւանում գումարվելիք միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի նախապաստրաստական աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում արտգործնախարար Զարիֆը նշեց, որ Երեւանում հայ-իրանական բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել գործարարների մեծ խումբ՝ հույս հայտնելով, որ ֆորումը կնպաստի հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի առավել խորացմանը:


Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձան ԵԱՏՄ-Իրան համագործակցության հաստատմանը՝ ընդգծելով, որ այն կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում:


Արտգործնախարարները կարեւորեցին միջազգային հարթակներում երկու երկրների միջեւ հաստատված փոխգործակցությունը։


Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձան մի շարք հրատապ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների, քննարկեցին Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։


Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման վերաբերյալ, որին Հայաստանը սատարում է։


Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը՝ բարձր գնահատելով միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։


Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցեցին հայ-իրանական գործարար համաժողովի բացմանը։
                                                                             ***
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողովի բացումը:


Համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես նշել է՝ «Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ եւ ԵՄ երկրներ մուտք գործելու համար: Այս առումով կարեւորում ենք իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սեւ ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:


Հայաստանն ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ-ի եւ բարեկամ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը:


2017թ. մարտի 30-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Սյունիքում՝ ԻԻՀ սահմանագծին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին, որի գործարկումը կնպաստի ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

Երկու երկրների պատկան մարմինների կողմից ստորագրվել է Փոխընմռնման հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, կապեր ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ «Արաս» ազատ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ կառավարող մարմինների միջեւ»:

mfa.am

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15