Սյունիքում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ ԱՄՆ դեսպանը

20.04.2021 20:16
5242

Արդեն գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանն անսպասելի այցով մեկնել է Սյունիք, նա Կապան կհասնի կեսգիշերին մոտ։ Սյունիքում ոչ ոք տեղեկացված չէր այս այցի մասին եւ իմանալով, մարդիկ տագնապած են եւ տարբեր վարկածներ են առաջ քաշում։ Դրանցից մեկն այն է, որ Փաշինյանը գնում է գիշերային ինչ որ հանդիպման՝ սահմանի վրա։ 

Հետաքրքիր զուգադիպությամբ մի քանի օր է Սյունիքում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ երեկվանից Սյունիք է մեկնել նաեւ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա երեկ Սիսիանի համայնքապետարանում հանդիպում է ունեցել, հետաքրքրվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում համայնքում տիրող իրավիճակով եւ ներկայացրել է «ԱՄՆ կողմից պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների աջակցմանն ուղղված աշխատանքները, և թե որքան ջանքեր են ներդրվում զոհվածների մասունքների ճանաչման և նույնականացման գործընթացում»։

Սիսիանի համայնքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրությունից իմացանք նաեւ, որ դեսպանը «հետաքրքրվել է նաև Սիսիանում բնակություն հաստատած արցախցիների շրջանում տիրող տրամադրությամբ, արդյո՞ք նրանք պատրաստվում են մնալ Սիսիանում, թե վերադառնալու նպատակ ունեն»: Սյունիքում կարծում են, որ բոլորովին պատահական չէ, որ միաժամանակ Սյունիքում, հայտնվեցին ՀՀ ղեկավարներն ու ԱՄՆ դեսպանը, նրանք վատ կանխազգացումներ ունեն իրենց մարզի նկատմամբ այս անսպասելի հետաքրքրության հետ կապված։

hraparak.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12