Սյունիքում էպոխա է փակվում. Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը խանդավառությամբ է ընդունվել երկրամասում

17.09.2019 11:20
2515

Սեպտեմբերի 16-ին Քաջարանում երկակի իրավիճակ էր. գաղութարարները սուգ էին հայտարարել, իսկ արժանապատիվ քաջարանցիները շամպայն էին բացում…

Տոնական օր էր նաեւ Կապանի բեռնատարների վարորդների համար. նրանք էլ հույս էին փայփայում, թե Արթուր Վանեցյանի բեռնատարներին, ի վերջո, իրենց բեռնատարները կփոխարինեն:

Ամենակարեւորը, սակայն, դա չէր:

Քաջարանից մեզ ուղարկել են լուսանկարներ, որոնցում պատկերված է 2016 թ. հոկտեմբերի 6-ի օրը, երբ Սյունիքի նորանշանակ մարզպետն ուղղաթիռով այցելեց Կապանի օդակայան, իսկ այնտեղ բեմադրվել էր դիմավորման ծես:

Նկարներից երեւում է, որ Արթուր Վանեցյանը, ով այդ ժամանակ ԱԱԾ-ի Երեւանի կառույցում պաշտոն էր զբաղեցնում, ուղեկցում է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:

Միայն հիմա է հասկանալի դառնում, թե ԱԱԾ-ի Երեւանի պատասխանատուներից մեկը (գրեթե ծպտված) ինչո՞ւ էր ուղեկցում Սյունիքի նորանշանակ մարզպետին:

Լուսանկարները՝ ստորեւ, իսկ մինչ այդ Սյունիքում շրջառնառվող խոսակցությունը, որը, անշուշտ, ճշտման կարիք ունի. իբր Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին պաշտոնանկ է արել Քաջարանի կոմբինատն ու նրա պաշտոնյաներին իր հովանու տակ վերցնելու համար:

Հիմա՝ ուշադիր հետեւեք ներկայացվող լուսանկարներին:

Հ.Գ.

Ի դեպ, երբ Արթուր Վանեցյանը 2018-ին նշանակվեց ՀՀ ԱԱԾ-ի պետ, գրեթե անմիջապես Քաջարանի կոմբինատի պատասխանատուները քաղաքացիական տասը հայց (միանգամից) ներկայացրին «Սյունյաց երկրի» եւ նրա խմբագրի դեմ, որոնք մինչեւ այժմ քննվում են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40