Սյունիքում կզարգացվի ջերմատնային բիզնեսը․ մեկնարկել է «NEXUS Կապան 2» ծրագիրը

16.04.2026 11:06
551

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է «NEXUS Կապան 2․ Ջերմատնային ձեռնարկատիրության կլաստերի ընդլայնում» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Կապան համայնքում ջերմատնային տնտեսությունները և ամրապնդել գյուղ–քաղաք տնտեսական կապերը։ 

Ապրիլի 15-ին  նախաձեռնությունը Կապանի բնակիչներին ներկայացրեց ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի փորձագետ Մխիթար Բալայանը, իսկ Կապան համայնքի  ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը պատասխանեց նրանց հարցերին։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել  մինչև 30 մասնակից, որոնք կանցնեն մասնագիտական և բիզնես ուսուցում։ Դասընթացները կներառեն գյուղատնտեսական հմտությունների զարգացում, շուկայի ուսումնասիրություն, ինչպես նաև գնագոյացման ու ֆինանսական պլանավորման հիմունքներ։ 

Ուսուցման փուլը հաջողությամբ ավարտած առավել պատրաստված  և մոտիվացված մինչև 17 մասնակից կստանան հնարավորություն՝ համաֆինանսավորմամբ հիմնելու 300 քմ մակերեսով ժամանակակից ջերմատներ։ 

Նախաձեռնության նպատակն է՝ խթանել տեղական արտադրությունը և մարզային շուկան ապահովել թարմ գյուղմթերքով։ 

Հետաքրքրված անձինք  կարող են դիմել մինչև ապրիլի 25-ը։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել  դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը։

 

Իզա Ասծատրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40