Սյունիքում մեկնարկել է ՀՀԿ տոմսերը հանձնելու գործընթացը. Լեռնիկ Պետրոսյանի հայտարարությունը

04.05.2018 11:58
2413

Սիրելի հայրենակիցներ

Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գտնվող ողջ հայության կյանքում կատարված եւ շարունակվող իրադարձություններն ու դրանց նկատմամբ իշխող հանրապետական կուսակցության վերնախավի եւ ՀՀ Ազգային ժողովում հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորների ընկալումները միանշանակ վկայում են, որ նրանք դեռեւս չեն կարողանում կամ չեն ցանկանում ընկալել, թե՛ Հայաստանի,  Արցախի եւ Սփյուռքում ապրող ողջ հայության կյանքում ինչ պատմական նշանակություն կարող է ունենալ ազգային այս զարթոնքը: 

2011թ. անդամագրվել եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ  հնարավորության սահմաններում փորձել եմ նպաստ բերել այդ կուսակցության դրական նախաձեռնություններին: Տեսնում եմ, որ ստեղծված իրավիճակում Հայաստանում եւ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող իրադարձությոնների վերաբերյալ  իմ պատկերացումներն էապես տարբերվում են ՀՀԿ ղեկավար անձնակազմի պատկերացումներից, ուստի որոշել եմ դուրս գալ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերից: 

ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ իմ դիմումը ներկայացված է ՀՀԿ Կապանի տարածքային կառույցին:

Որպես մտավորական մեկ անգամ եւս կոչ եմ անում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներին՝ արձագանքել ողջ հայ ժողովրդի ցանկությանը եւ մայիսի 8-ին քվեարկել ժողովրդի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40