Սյունիքում մերժում եւ դատապարտում են Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի դեմ կազմակերպված բողոքի ակցիան, որը համահունչ է Իլհամի եւ Էրդողանի երազանքներին

23.08.2025 17:48
1256

Սյունիքում հետեւում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի դեմ առավոտվանից կազմակերպված բողոքի ակցիային, տեղի ունեցողը գնահատում Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության, ինչպես եւ Հայաստանի անվտանգության դեմ միտված քայլ:

Սյունեցիների նման վերաբերմունքի մասին իմանում ենք նաեւ մարզի տարբեր բնակավայրերից ստացվող արձագանքներից:

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով հազարավոր հեկտար հողատարածքներ կորցրած Սյունիքը, որ հիմա էլ հարավում է վերածվում «Զանգեզուրի միջանցքի»՝ «Թրամփի ուղի» մոգոնված ու խաբեական անվամբ, կարող է նոր սպառնալիքների բախվել, եթե 102-րդ ռուսական ռազմաբազան հեռանա Հայաստանից:

102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից հեռացնելով՝ կանաչ  ճանապարհ կբացենք Թուրքիայի եւ Ադրբեջանի առջեւ, որոնք, դատելով նրանց հրապարակած քարտեզներից (եւ ոչ միայն), Հարավային Կովկասում չեն պատկերացնում Հայաստանի Հանրապետության գոյությունը:

Մյուս կողմից՝ մայրաքաղաքի հայտնի ատյանից քաջալերվող եւ ուղղորդվող մարդկանց այդ փոքրիկ խմբակը բարոյական իրավունք չունի հանդես գալ Հայաստանի Հանրապետության բնակչութան, առավել եւս հայ ժողովրդի անունից, այն էլ՝ նման ճակատագրական հարցում:

Ստեղծված իրավիճակում մեր աջակցությունն ենք փոխանցում Գյումրու 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը եւ հորդորում՝ նշանակություն չտալ սպիտակ թելով կարկատած այդ ակցիային ու շարունակել կատարել այն առաքելությունը, որ սահմանված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի մասին» պայմանագրով:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12