Սյունիքում սպասում են Նիկոլ Փաշինյանի այցին. արդյո՞ք անդրադարձ կկատարվի ավազակախմբի հակապետական գործունեությանը, թե՞…

04.07.2018 13:12
2073

Հուլիսի 5-6-ին Սյունիքում սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին:

Ընդ որում՝ սպասում են ոգեւորությամբ եւ հույսով, որ հեղափոխության առաջնորդը կանդրադառնա սյունիքյան առավել մտահոգիչ հիմնախնդիրներին:

Վարչապետի ծրագրի մանրամասները հայտնի չեն:

Սակայն հավանական է համարվում, որ Սիսիանում, Գորիսում, այնուհետեւ Մեղրիում եւ Կապանում լինելուց զատ` նա կայցելի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ:

Քաջարանում, ի դեպ, ակնկալում են, որ վարչապետը լույս կսփռի ոչ միայն սյունեցիներին, այլեւ հայ հանրությանը հետաքրքող պարզագույն մի քանի հարցի վրա. ա) Քաջարանի կոմբինատը պետությո՞ւն է պետության ներսում, մա՞րզ է մարզի ներսում, թե՞ ՀՀ օրենքներով գործող տնտեսվարող սուբյեկտ է, բ) ովքե՞ր էին Քաջարանի կոմբինատի բաժնետերերը 2004-ին եւ ովքե՞ր են հիմա, արդյո՞ք ռեկետի միջոցով է խլվել բաժնետերերի ունեցվածքը, գ) ովքե՞ր են Քաջարանի եւ Կապանի կոմբինատների բեռնափոխադրումներն իրականացնում, ինչո՞ւ տեղացի մեքենատերերին չեն ընդգրկում այդ աշխատանքում, դ) ինչո՞ւ Քաջարանի կոմբինատին առաքման, մատակարարման եւ այլ ծառայություններ մատուցող ընկերությունները դրսից են եւ ոչ Սյունիքից, ե) Քաջարանից ի՞նչ սարքավորումներ են տարվել Աֆրիկա եւ ի՞նչ աշխատանքներ են կատարվում այնտեղ բաժնետերերի կողմից, զ)ո՞ւմ համար են Քաջարանի միջոցներով ազատագրված տարածքներում ձեռնարկություն հիմնել, է) ինչո՞ւ են ոչ տեղացի մասնագետները բազմապատիկ անգամ ավելի աշխատավարձ ստանում տեղացի մասնագետների համեմատությամբ, ը) ո՞վ է Մհեր Պոլոսկովը, ո՞վ է Վահե Հակոբյանը, ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ո՞վ է Զարուհի Տոնապետյանը, ինչպե՞ս կարելի է ծանոթանալ նրանց կենսագրությանը:

Սյունիքում ակնկալում են նաեւ, որ վարչապետը կհրահանգի պատկան մարմիններին՝ քննարկելու Վահե Հակոբյանի հակապետական գործունեությունը Սյունիքում, միջոցներ կձեռնարկի պետական գանձարան վերադարձնելու Սյունիքից գողացած ֆինանսական եւ ոչ ֆինանսական միջոցները:

Ենթադրվում է, որ լույս կսփռվի Վահե Հակոբյանի՝ երեք- չորս տարում հարստանալու փաստի օրինականության վրա:Ենթադրվում է, որ լույս կսփռվի նաեւ Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի, ինչպես եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի գործունեության վրա, ու կհրապարակվեն նրանց հաշվետվությունները, որ թաքցրել է Վահե Հակոբյանը:

Վարչապետը, ուզած- չուզած, պատասխան պիտի տա Գագիկ Ծառուկյանի սյունիքյան վերջին այցից հետո մարզում ծագած հարցին՝ ո՞վ է Սյունիքում «ասողը»: Ի դեպ, Սյունիքում «ասողի» կարիք չկա, Սյունիքում կա զանգ կախողի կարիք: Իսկ եթե, այդուհանդերձ, «ասող» պիտի լինի մարզում, ապա այդ «ասողը» միայն ու միայն հայոց պետությունը կարող է լինել, ուրիշ «ասող» մենք թույլ չենք տա, որ լինի Սյունիքում…

Վարչապետն անպայման անդրադարձ պիտի կատարի այն քրեական գործերի ընթացքին. որ Վահե Հակոբյանն է հարուցել իր գողացած փողերի եւ մարզի՝ գրպանային իրավապահների միջոցով:

Իմիջիայլոց, Վահեի հակապետական գործունեությանը սատարած իրավապահները մինչեւ հիմա շարունակում են պաշտոնավարել Սյունիքում:

Նիկոլ Փաշինյանը, կամա թե ակամա, պետք է անդրադառնա սյունիքյան այն կադրերի ճակատագրին, ովքեր, լինելով լավագույնն իրենց ոլորտում եւ ճանաչված՝ ամբողջ հանրապետությունում, հանիրավի կերպով, գործող օրենքները շրջանցելով պաշտոնանկ են արվել ու հայտնվել հոգեկան, բարոյական, նյութական՝ մինչեւ այսօր շարունակվող զրկանքների մեջ: Այդ մարդիկ պաշտոնանկ են արվել բացառապես այն պատճառով, որ փորձել են տեր կանգնել իրենց մարդկային արժանապատվությանը, Սյունիքի եւ Հայաստանի արժանապատվությանը, փորձել են հակադրվել մարզպետի աթոռը զբաղեցնող հրոսակի կամայականություններին:

Հարգելի վարչապետը պետք է պատասխան տա պարզագույն եւս մեկ հարցի՝ մինչեւ ե՞րբ են չընտրված համայնքապետերը մնալու իրենց պաշտոնում, մի՞թե Սյունիքում պետք է հանդուրժվեն այն համայնքապետերը, ովքեր, ընտրված չլինելով, մեկուկես տարի շարունակ պառկեցին վնասարար մարզպետի ոտքերի տակ՝ ցուցանելով ստրուկի փայլուն օրինակ, ովքեր այսօր էլ ղեկավարվում են Վահե Հակոբյանի կողմից, ովքեր նրա համար անձամբ էին ճաշ պատրաստում Քաջարանի պրոֆիլակտորիայում:

Եվս մեկ խնդիր. մարզպետարանի հայտնի ներքինին, անառակ նաժիշտը շարունակելո՞ւ են մնալ տարածքային իշխանության մեջ ու ղեկավարել մեզ, մի՞թե Սյունիքի մարզպետարանը չպետք է մաքրվի աղբից:

Դե շրջակա միջավայրի դեմ գաղութարարների ահագնացող գործողություններն առանձնակի քննության առարկա կդառնան. այլ կերպ չենք էլ պատկերացնում:

Առանձնահատուկ քննարկման առարկա կդառնա, համոզված ենք, վերջին տարիների ամենամեծ կեղծիքը՝ համայնքների խոշորացումը, որի հակաազգային բնույթն արդեն իսկ ակնհայտ է:

Հ.Գ.1

Մեծարգո պարոն վարչապետ

Ողջունում ենք Ձեր այցը Սյունիք եւ արդյունավետ աշխատանք մաղթում:

Մինչ այդ, սակայն, հազարավոր սյունեցիների երախտագիտությունն ենք փոխանցում Ձեզ՝ Վահե ավազակապետ Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից հեռացնելու համար:

Չլինեիք Դուք, սյունեցիների վերջին մեկ- երկու տարվա ազգային- ազատագրական պայքարը գուցե եւ հաղթանակով չպսակվեր:

Հիմա շատ կարեւոր է, որ Քաջարանի կոմբինատ վերադառնալու նրա համառ ջանքերը կասեցվեն, ինչը եւ ակնկալում ենք ձեզանից:

Ամենայն հավանականությամբ Սյունիքում Դուք գիշերելու եք Քաջարանի կոմբինատի պրոֆիլակտորիայում:

Ժամանակ գտեք եւ ծանոթացեք այդ տարածքին:

Տարիներ շարունակ (ամռան տապին) այդտեղ գործել է դպրոցականների ճամբար:

Այն օրվանից, երբ գաղութարարները եկան Սյունիք (2014թ.), երեխաների երբեմնի ճամբարը դարձավ Վահե Հակոբյանի, Մհեր Պոլոսկովի, Նարեկ Ամբարյանի, Զարուհի Տոնապետյանի եւ նրանց սպասավորների գիշերային խրախճանքների վայր:

Դուրս քշեք այդ գաղութարարներին երեխաների ամառային ճամբարի տարածքից եւ վերադարձրեք այն օրինական տերերին:

Ասում են՝ Սյունիքում աշխատանքային ծանրաբեռնված ծրագիր կունենաք:

Բայց արժեր ժամանակ գտնել եւ հետաքրքրվել՝ ովքե՞ր էին ապրիլյան օրերին Քաջարանից վարձկաններ ուղարկել Կապան՝ ցուցարարներին ահաբեկելու համար, իրավական ի՞նչ գնահատական է տրվել նրանց գործողություններին:

Այնուհետեւ, Վահեն ու իր կին Էլիզաբեթը, հանրությանն անհայտ ճանապարհով, տիրացել են 2011-ին մրցույթում հաղթած եւ լիցենզիա ստացած «Սոսի» հեռուստաընկերության հիմնադիր «Ձագեձոր» ՍՊԸ-ին: Հիմա «Սոսիի» փոխարեն հեռարձակվում է Վահեի ու Էլիզաբեթի ընտանեկան «Զանգեզուր TV» հեռուստածրագիրը՝ չունենալով համապատասխան լիցենզիա: Այդ ամենի արդյունքում Սյունիքը զրկվել է թվային հեռարձակման միջոցով տարածքային մեկ հեռուստաընկերություն ունենալու՝ օրենքով սահմանված իրավունքից:

Եվ, ի վերջո, եթե Քաջարանում հանկարծ հանդիպեք Վահե Հակոբյանին, ապա կոչ արեք նրան՝ հրաժարվել Քաջարանի փողերով ֆեյսբուքյան կեղծ էջեր հորինելու, անանուն նյութեր եւ կեղծ ստորագրությամբ նյութեր համացանցում տարածելու անբարո գործելակերպից, թեեւ այդ կերպ Քաջարանում, Կապանում եւ Գորիսում մի քանի հոգի կզրկվի կայուն եկամտի աղբյուրից:

Հ.Գ.2

Վարչապետի այցի նախօրեին Մհեր Պոլոսկովի եւ Վահե Հակոբյանի վարձկանների հետ Քաջարանում հատուկ վարժանքներ են անցկացվում: Թեման հստակ է՝ ինչպես պետք է Քաջարանում վարչապետին ցնծությամբ դիմավորելու տեսիլք բեմադրել: Մի քանի հոգի, ըստ սցենարի, պետք է Նիկոլ Փաշինյանին փառաբանող խոսքեր հնչեցնեն՝ զուգահեռաբար հիացական խոսքեր բարձրաձայնելով ավազակախմբի անդամների մասին: 

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25