Սյունիքում զարգանում է արևային էներգետիկան. Վահե Ջիլավյանը մարզում էր

24.07.2020 21:31
1607

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև Շիկահող արգելոցի հարակից մի շարք բնակավայրեր՝ ծանոթանալու Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի միջոցով ձեռք բերված աղբատար ծառայության աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Վահե Ջիլավյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ այցելել է նաև Շիկահող գյուղ՝ տեղի տնային տնտեսություններում տեղադրված ջրատաքացուցիչների արդյունավետությունը գնահատելու, ծրագրի շրջանակներում տանիքների վերանորոգման աշխատանքներին հետևելու և տեղի բնակիչների հետ հետագա ծրագրերը քննարկելու համար։

Ծավ բնակավայրի մոտակայքում իրականացված գարնանային ծառատնկման աշխատանքների շրջանակներում վերջերս Կապան համայնքում տնկվել էր շուրջ 9000 ծառ։ Ծրագրի շնորհիվ հիմնվել են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններ։ Արևային լուսավորություն է անցկացվել թիրախային 7 բնակավայրերում։

Օգոստոսին կմեկնարկեն ևս 147 տնային տնտեսություններում արևային ջերմատաքացուցիչների տեղադրման աշխատանքները։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40