«Սյունիքը գնահատում է ՔՊ-ական իր իշխանավորներին». ավարտվել է հանրային կարծիքի ուսումնասիրման գնահատման փուլը

25.01.2025 15:26
1845

Հունվարի 25-ին ժամը 12-ին (ինչպես եւ սահմանված էր) ավարտվել է հանրային կարծիքի ուսումնասիրման գնահատման փուլը, թեման էր՝  «Սյունիքը գնահատում է ՔՊ-ական  իր իշխանավորներին (պաշտոնյաներին)՝ օրենսդիր եւ գործադիր մարմիններում ընդգրկված»:

Հանրային կարծիքն ուսումնասիրելու մեր հայտարարությունը (Syuniacyerkir.am կայքով եւ Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջով)  դիտել կամ ընթերցել է 69 121 մարդ։

Նրանցից գնահատումներ են արել կամ կարծիք հայտնել 4986 մարդ:

Գնահատումը կատարվել է երեք ճանապարհով՝

ա) ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության ներքո գրառումներ կատարելով (4206 հոգի),

բ) [email protected] էլեկտրոնային հասցեով գնահատական կամ կարծիք հայտնելով (431 հոգի),

գ) խմբագրություն զանգահարելով (348 հոգի):

Թղթային տարբերակով կամ խմբագրություն այցելելով գնահատումներ չեն արվել:

Երկուշաբթի օրը (հունվարի 27) ժամը 11-ից խմբագրության աշխատանքային խումբը (երեք հոգուց բաղկացած) կսկսի արդյունքների ամփոփումը:

Արդյունքների ամփոփմանը (խմբագրության աշխատանքային խմբին միանալու նպատակով) հրավիրում ենք ՔՊ կուսակցության սյունիքյան կառույցներից որեւէ մեկի ներկայացուցչի, ինչպես եւ մեկական ներկայացուցիչ այն իշխանավորների, ովքեր գնահատվել են ուսումնասիրության ընթացքում (Ռոբերտ Ղուկասյան, Դավիթ Դանիելյան, Արմեն Խաչատրյան, Կարեն Համբարձումյան, Նարեկ Ղահրամանյան, Մարինա Ղազարյան):

Ներկայացուցիչ չուղարկելը պատճառ չի կարող հանդիսանալ հաշվարկների կատարումը չիրականացնելու համար:

Արդյունքների ամփոփումը կիրականացվի հստակ մեխանիզմով եւ կսկսվի այն գնահատումներն ի հայտ բերելով, որոնք վավեր չեն կարող համարվել՝ համաձայն նախապես կատարված հայտարարության:

Դրանք են՝

ա) գնահատումներ, որոնց հեղինակը Սյունիքից չէ կամ որոնց հեղինակի բնակության վայրը, անուն-ազգանունը հայտնի չեն,

բ) գնահատումներ, որոնց հեղինակն իրավաբանական  անձ է, աշխատանքային կոլեկտիվ (ոչ ֆիզիկական անձ),

գ) քաղաքացու կողմից մեկ պաշտոնյային մեկից ավելի անգամ գնահատական է տրվել,

դ) գնահատումներ, որոնց հեղինակները երեխաներ են,

ե) գնահատումներ, որոնք տրված են ոչ ՔՊ-ական պաշտոնյաների,

զ) որեւէ իշխանավորի չառնչվող ընդհանրական բնույթի գնահատականներ:

Ուսումնասիրության արդյունքները կպահպանվեն խմբագրությունում, եւ հրապարակումից հետո Սյունիքի ցանկացած բնակիչ կարող է խմբագրատանը ծանոթանալ դրանց:

Ուսումնասիրության արդյունքները հրապարակելու հետ մեկտեղ՝ համառոտ անդրադարձ կկատարենք նաեւ այն հարցերին կամ տարակույսներին, որոնց մասին բարձրաձայնվել է ընթացքում:

Վերստին հայտարարում ենք՝ հանրային կարծիքի սույն ուսումնասիրության ե՛ւ պատվիրատուն, ե՛ւ նախաձեռնողը «Սյունյաց երկիր» պարբերականն է:

Ուսումնասիրությունը կատարվել եւ կատարվում է լիարժեք թափանցիկությամբ՝ որեւէ հարց անպատասխան չթողնելու սկզբունքով:

Գնահատումների ընթացքը ցույց տվեց, թե որքան արդիական, որքան պահանջված է գործող պաշտոնյաներին հրապարակավ ու հանրային կերպով գնահատելու մեր նախաձեռնությունը:

Շնորհակալություն Սյունիքի մարզի բնակչությանը՝ մեր ուսումնասիրության հանդեպ ցուցաբերած բացառիկ հետաքրքրության, ակտիվ մասնակցության եւ, իհարկե, «Սյունյաց երկրի» ձեռնարկման հանդեպ դրսեւորած վստահության համար:

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22