Սյունիքը ՔՊ–ական իր իշխանավորներից առավել բարձր է գնահատում ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի, ապա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գործունեությունը

30.01.2025 11:51
3701

2025 թ․ հունվարի 20-25–ը «Սյունյաց երկիրը» մարզում անց է կացրել հանրային կարծիքի ուսումնասիրություն՝ նպատակ ունենալով պարզել Սյունիքի բնակիչների վերաբերմունքը ՔՊ–ական սյունեցի իշխանավորների  (պաշտոնյաների) հանդեպ։

Հունվարի 25-ին ժամը 12։00–ին ավարտվել է գնահատման փուլը, իսկ հունվարի 27-ից իրականացվել է արդյունքների ամփոփում։

Ըստ վերջնահաշվարկի՝ հանրային կարծիքն ուսումնասիրելու մեր հայտարարությունը (Syuniacyerkir.am  կայքով և SyuniacYerkir Newspaper ֆեյսբուքյան էջով) ընթերցել կամ դիտել է մոտ 70 հազար մարդ։

Նրանցից գնահատումներ են արել և կարծիք հայտնել 5016 մարդ, այդ թվում՝ 4206–ը՝ ֆեյսբուքյան էջում գրառումներ կատարելով, 455–ը՝ էլեկտրոնային հասցեով, 355-ը՝ հեռախոսազանգով։

5016 գնահատումից 1547-ը կատարվել է խմբագրության սահմանած չափորոշիչների խախտմամբ, ուստիև համարվել է անվավեր։

Վավեր 3469 ձայնը բաշխվել է հետևյալ կերպ՝

  • Դավիթ Դանիելյան – 1757 (50,65%),
  • Ռոբերտ Ղուկասյան – 1399 (40.33%),
  • Կարեն Համբարձումյան -139 (4%),
  • Արմեն Խաչատրյան -81 (2.33 %),
  • Նարեկ Ղահրամանյան -71 (2.05 %),
  • Մարինա Ղազարյան - 19 (0.55 %),
  • Հայկ Հարությունյան – 2 (0.06 %),
  • Հովսեփ Առաքելյան -1 (0,03%):

 

  • Քանի որ բոլորը (քիչ բացառությամբ) գնահատվել են 5 բալով, ուստիև տրված միավորների գումարումն աննպատակահարմար է գտնվել։
  • Անվավեր համարվածների հիմնական պատճառը դրանց հեղինակների ոչ սյունիքաբնակ լինելն էր։
  • Ինչո՞ւ են հարցման մասնակիցները կենտրոնացել վերոնշյալ անձանց վրա․ անշուշտ, դա հարցման մասնակիցների ընտրությունն է, կարող էին գնահատել նաև ՔՊ–ական մյուս պաշտոնյաների գործունեությունը՝ կրթօջախների, հիմնարկ–ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարներից ու մյուս պաշտոնյաներից սկսած։
  • Ուսումնասիրության ընթացքում հնչեցին դիտարկումներ, թե հարցումը կարելի էր անցկացնել ավելի պարզ և տարածված եղանակով։ Մենք, իհարկե, նման առաջարկությունների հեղինակների անկեղծ ձգտումը գնահատում ենք, սակայն այս կերպն ենք ընտրել՝ մի շարք պատճառներից ելնելով, ինչը տեղավորվում է ողջամտության, օբյեկտիվության և գիտականության տրամաբանության մեջ։
  • Ուսումնասիրության ընթացքին անդրադարձել են մայրաքաղաքային մի քանի լրատվամիջոցներ՝ նշելով, որ Սյունիքում իրականացվող հանրային կարծիքի ուսումնասիրման ընթացքում նկատելի է եղել վարչական ռեսուրսի կիրառումը, ինչը մասամբ հավաստվում է քվեարկած անձանց ցուցակին ծանոթանալիս։ Ուստի և կարող ենք փաստել՝ բազմաթիվ դեպքերում բացակայել են ազատ կամարտահայտությունն ու անկեղծությունը։
  • Արդյունքների ամփոփումը կատարվել է խմբագրության՝ երեք հոգուց բաղկացած աշխատանքային խմբի կողմից։ Հրավիրել էինք նաև ՔՊ կուսակցության ներկայացուցչի, ինչպես և մեկական ներկայացուցիչ այն իշխանավորների, ովքեր գնահատվել են ուսումնասիրության ընթացքում։ Սակայն որևէ ներկայացուցիչ չի գործուղվել խմբագրություն, ինչը գնահատում ենք իբրև վստահության արտահայտություն խմբագրության աշխատանքային խմբի հանդեպ։
  • Հարցման մասնակիցներին հնարավորություն էր տրվել նաև կարծիքներ հայտնել իրենց նախընտրած պաշտոնյաների մասին։ Եվ մարդիկ օգտվեցին այդ հնարավորությունից։ Արտահայտված կարծիքների վերլուծություն չենք կատարում։ Ասենք միայն՝ արտահայտված կարծիքներն ավելի շատ վկայում են մեր նկարագրի և ոչ թե գնահատվող պաշտոնյաների մասին։
  • Քաղաքական–գաղափարական ի՞նչ չափանիշներով էին մասնակիցները գնահատում իշխանավորներին։

Բազմաթիվ սյունեցիներ անտրամաբանական էին համարում այն կուսակցության ներկայացուցիչներին դրական գնահատական տալը, որի իշխանության ընթացքում Սյունիքն անդամահատվել է, և խոսք չկա մարզի երբեմնի սահմանները վերականգնելու մասին։ Ավելին՝ սյունեցի ՔՊ–ական պաշտոնյաները համակերպվել են Սյունիքի տարածքների մի մասի օկուպացված վիճակի հետ և վախենում են այդ մասին բարձրաձայնել, վախենում են խոսել այն սպառնալիքների մասին, որոնց դեմ հանդիման հայտնվել է Սյունիքը։

  • Հանրային կարծիքի վերաբերյալ դրական արձագանքներ ենք ստացել և՛ սոցիոլոգներից, և՛ քաղաքական գործիչներից, և՛ ՔՊ կուսակցության ներկայացուցիչներից․ նրանք կարծում են, որ պարբերաբար պետք է իմանալ հանրության կարծիքը գործող իշխանավորների հանդեպ՝ դա համարելով ժողովրդավարության կարևոր բաղադրիչ։

***

Ուսումնասիրության պատվիրատուն և նախաձեռնողը «Սյունյաց երկիր» պարբերականն էր։

Ուսումնասիրությունն իրականացվել է լիարժեք թափանցիկության պայմաններում։

Ուսումնասիրությունը ցույց տվեց, թե որքան պահանջված է գործող պաշտոնյաներին հրապարակավ ու հանրային կերպով գնահատելու մեր նախաձեռնությունը։

Վերստին շնորհակալություն ենք հայտնում Սյունիքի մարզի բնակչությանը՝ մեր ուսումնասիրության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության, ակտիվ մասնակցության և, իհարկե, «Սյունյաց երկրի» հանդեպ դրսևորած վստահության համար։

2027-ից ուժը կորցրած կճանաչվի էլեկտրոնային համակարգերի պահանջները սահմանող որոշումը

12.10.2026 12:35

Հուշամրցաշար՝ զոհված մարտիկի հիշատակին

12.10.2026 12:18

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

12.10.2026 11:56

Հայոց ազգային բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ

12.10.2026 10:41

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և 9 մարզերում

12.10.2026 10:32

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում

11.10.2026 21:16

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

11.10.2026 13:15

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40