Սյունյաց աշխարհի կրթության ոլորտի մերօրյա երախտավոր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանին

05.10.2024 14:03
4438

Հարգելի պարոն Պետրոսյան

Այսօր հերթական անգամ նշում ենք Ուսուցչի մասնագիտական տոնը:

Լրատվական հոսքում առավոտվանից բազմաթիվ շնորհավորանքներ ենք տեսնում, ինքներս էլ շատերին ողջունում եւ բարի մաղթանքներ ենք հղում: Հատկապես կրթության այն մշակներին, ովքեր Սյունիքում արժանապատվորեն են կրում ուսուցչի լուսապսակը, ովքեր այդ բարձր կոչումը դեռեւս չեն փոխարինել խաղերով, ներկայացումներով, անպարկեշտ սեթեւեթանքներով...

Նշանավոր այս օրը չէինք կարող չհիշել Ձեզ, քանզի ներդրումդ չափազանց մեծ է ու մնայուն Սյունիքի մարզում՝ կրթության երկրաշեն գործի կազմակերպման ոլորտում:

Ձեզ հիշում ենք այն օրերից, երբ դեռ հանրակրթական դպրոցի ուսուցիչ էիք, դպրոցի տնօրեն, Սյունիքի մարզի կրթական գործի ղեկավար... Եվ բոլոր այդ կարգավիճակներում տեսել ենք Ձեր պրոֆեսիոնալիզմը, Ձեր նվիրվածությունն աճող սերնդի կրթության ու դաստիարակության ազգանպաստ գործին:

Տեսել ենք Ձեր ընդգծված նվիրվածությունը հայոց պետությանն ու պետականությանը:

Կապանի ինստիտուտ-մասնաճյուղում (իբրեւ տնօրեն երկու անգամ պաշտոնավարելով) կարողացաք էականորեն բարձրացնել բուհական այդ հաստատության հեղինակությունը:

Այդ ամենին զուգահեռ գիտական գործունեությամբ էիք զբաղվում, ինչի արդյունքը եղան բազմաթիվ արժեքավոր գրքեր, հոդվածներ, որոնք շարունակում են պահանջված մնալ ուսանողական միջավայրում:

Հիմա Դուք, ցավոք, չարչարանաց ճանապարհին եք, ինչ-որ առումով՝ բանսարկված, ստեղծված իրավիճակում իրենց կույս հռչակած ղեկավարներից ու գործընկերներից օտարված... Եվ Ձեզ վերագրվող մեղքերի մասին լսում ենք պաշտոնական սուղ տեղեկություններ, ավելի շատ՝ բանսարկուների փսփսոց:

Առայժմ չենք ուզում տուրք տալ կանխավարկածներին եւ նախապատվել հանրության մեջ շրջանառվող երկու կարծիքից որեւէ մեկը՝ ա) տեղի ունեցողը շինծու գործ է, բանսարկության արդյունք, վրեժխնդրություն, բ) տեղի ունեցողը կոնկրետ իրողությունների հետեւանք է:

Դուք եւ Ձեր փաստաբանական թիմը պետք է օգնեք հանրությանը՝ ճշմարտությունը վեր հանելու դժվարին ճանապարհին: Դա պետք է ոչ միայն Ձեզ, այլ ամբողջ Սյունիքին:

Եվ այդ ամենից անկախ, Դուք եղել եք, կաք ու մնում եք Սյունիքի նորագույն շրջանի կրթական գործի ամենաերեւելի կազմակերպիչներից ու նվիրյալներից մեկը: Պատահական չէ, որ բազմաթիվ սյունեցիներ եւ առաջին հերթին մանկավարժներ, ծնողներ անկեղծորեն մտահոգված են Ձեր ճակատագրով, Ձեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններով:

Շնորհավորում ենք Ձեզ՝ Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ. այդ տոնը տոն է դարձել նաեւ Ձեր լուսառատ կերպարի շնորհիվ: Դուք դեռ շատ անելիք ունեք մեր երեխաների կրթության եւ դաստիարակության, մանկավարժական մտքի զարգացման գործում:

Մինչ այդ Ձեզ տոկունություն ենք մաղթում, անընկճելիություն, հետեւողականություն եւ համառություն՝ ճշմարտությունը վեր հանելու գործում:

Իսկ վերն արտահայտված գնահատականներն ու մաղթանանքերը մերը չեն սոսկ, այլ նաեւ մարզի բազմաթիվ մանկավարժներինն ու մտավորականներինը:

Աստված Ձեզ պահապան:

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40