«Սյունյաց երկիր․ մշակութային» եռամսյա հանդեսը կհրատարակվի նաև 2023-ին

02.11.2022 12:03
1038

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով անցկացված մրցույթի արդյունքները։

ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական  խորհուրդը մինչ այդ քննարկել էր մրցույթին ներկայացված նախագծերը և ընդհանրական եզրակացության եկել։

Մրցույթի արդյունքներով դրական է գնահատվել «Սյունյաց երկիր․ մշակութային» եռամսյա հանդեսի գործունեությունն ու ներկայացված հայտը։ Դա նշանակում է, որ 2023 թվականին կշարունակվի հրատարակվել եռամսյա հանդեսը։

2021 թվականից հրատարակվող հանդեսը երկու տարվա ընթացքում մեծածավալ աշխատանք է կատարել Սյունիքի հոգևոր-մշակութային կյանքը լուսաբանելու ուղղությամբ և ճանաչում ձեռք բերել հանրապետության մասշտաբով։ Ոլորտի մասնագետների և գիտական հանրույթի բազմաթիվ ներկայացուցիչների  կարծիքով՝ հանդեսի թողարկված համարներն ունեն հանրագիտարանային և սկզբնաղբյուրային նշանակություն։

Մինչև հիմա հրատարակվել է հանդեսի յոթ համար։

Առաջիկա դեկտեմբերին կհրատարակվի հանդեսի ութերորդ համարը, որը նվիրված կլինի Բղենո Նորավանքին։

Ներկայումս խմբագրությունում քննարկվում է հարցը, թե  կոնկրետ ինչ թեմաներ կընդգրկվեն հանդեսի 2023-ի չորս թողարկման մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40