«Սյունյաց երկիր» պարբերականի խմբագրությանը

24.03.2025 17:54
900

Մեծահարգ պարոն Սամվել Ալեքսանյան

Հաճախակի պատեհություն եմ ունենում ընթերցելու Ձեր խմբագրած պարբերականը։ Եվ տպավորություն ունեմ, որ պարբերականը, ինչպես հարիր է ճշմարիտ մամուլի իր կոչմանն ու առաքելությանը, իրավամբ, Սյունյաց բնաշխարհի կյանքի լիարյուն զարկերակն է ու հայելին, մարդկանց խոհերի ու տրամադրությունների արտահայտիչը։

Իբրև Ձեր պարբերականի վաղեմի բարեկամ՝ Ձեզ եմ տրամադրում այս հնագույն և խոսուն լուսանկարը, որը ժամանակին ստացել եմ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, նաև հմուտ օդաչու, արժանապատիվ գորիսեցի Սամվել Սուրենի Մարգարյանից (այժմ, ցավոք սրտի, երջանկահիշատակ․․․ )։

Անմեղ կատակով նա մտերիմներին ցույց էր տալիս լուսանկարը  և ասում, թե նկարում պատկերվածը․․․ հայ առաջին ուղեկցորդուհին է՝ ազգային տարազով։ Իհարկե շրջահայաց, ոչ միամիտ մարդիկ քաջ գիտեին, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտի աշխատակիցները, այդ թվում և ուղեկցորդուհիները, ամբողջ հողագնդում կրում են սահմանված նույնանման համազգեստ։

Կատակը, անշուշտ, աշխուժություն էր առաջացնում։

Սույն լուսանկարը հավանաբար արված է Գորիսի երբեմնի օդանավակայանում, «ԱՆ-2» ինքնաթիռի (ժողովրդի ասած՝ «կուկուռուզնիկ»-ի) շահագործման  «դարաշրջանում»։

Եթե հարմար կհամարեք Ձեր թերթում հրապարակելու լուսանկարը, ապա հնարավոր է, որ իրենց մայրիկին կամ տատիկին ճանաչեն զավակները, տարեց գորիսեցիները, խնձորեսկցիները․․․ Կարծում եմ այն, որպես գեղեցիկ հուշ, գոնե փոքր-ինչ ուրախություն կբերի նաև ընթերցողների սրտերին, ինչի կարիքն այսօր ունենք բոլորս մեր այս դրամատիկ, սակավուրախ օրերում․․․

 

                                                                                   Սերժ Մանուկյան

                                                                                         Լրագրող, արձակագիր

Ք․ Աշտարակ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22