«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր պարոն Ալեքսանյանին

05.06.2020 21:03
1532

Մեծարգո պարոն Ալեքսանյան

Խորին շնորհակալություն եմ հայտնում Սյունյաց աշխարհի երկու գրական մեծություններին նվիրված իմ «Ակսել Բակունց» եւ «Համո Սահյան» մենագրությունները վերահրատարակելու հարցին հետամուտ լինելու համար:
 
Սյունիքի մարզպետ պարոն Հունան Պողոսյանին հասցեագրած Ձեր բաց նամակը մարդկայնորոն հուզեց ինձ:
 
Գտել եք հարցի ճիշտ լուծում՝ հարցը քննարկել Գորիսի եւ Սիսիանի համայնքներում:
 
Այո՛, այդ գրքերը կարիք ունեն վերահրատարակության. նախ՝ շատ մեծ է ընթերցողական պահանջարկը, այնուհետև՝ գրքերը վերախմբագրվել են՝ լրացվել, հարստացվել, ճշտվել եւ ուղղվել: Իմ նպատակն է՝ այդ երկու գրական հսկաներին արժանին մատուցել, ...քանի կարող եմ:
 
Հարգանք ու պատիվ Ձեզ եւ Ձեր խմբագրակազմին:
 
 Ջերմ ողջույններով՝ Դավիթ Գասպարյան

 

Հ.Գ.

Խնդրո առարկայի վերաբերյալ Սյունիքի մարզպետին հղած դիմումը՝ ստորեւ:

 

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին

Հարգելի պարոն մարզպետ

Երկու տարի է, ինչ տպագրության է պատրաստ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված գրականագետ Դավիթ Գասպարյանի հեղինակած երկու նոր մենագրությունը՝ «Համո Սահյան» եւ «Ակսել Բակունց»:

Հիշեցնենք՝ Համո Սահյանին եւ Ակսել Բակունցին նվիրված նախորդ մենագրությունները (նույն հեղինակի կողմից) հրատարակվել են 2003 եւ 2009 թվականներին, որոնք շատ արագ սպառվել են:

Նոր մենագրություններն էականորեն լրամշակված եւ հարստացված են:

Գրքերը, որոնք ներկայացնում են Ակսել Բակունցի եւ Համո Սահյանի կյանքն ու ստեղծագործությունը, վերլուծում եւ գնահատում են նրանց երկերը, բացահայտում արվեստի գաղտնիքները, մեծ պահանջարկ ունեն:

Եվ, այդուհանդերձ, Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների մեծագույն զավակներից երկուսին նվիրված մենագրությունները չեն տպագրվում՝ հովանավորներ չլինելու պատճառով:

Ո՞րն է մեր եւ հազարավոր սյունեցիների խնդրանքն ու առաջարկությունը:

Արժանին մատուցենք մեր մեծերին՝ Ակսել Բակունցին եւ Համո Սահյանին՝ այդ մենագրությունները դնելով ընթերցողի սեղանին:

Այդ նպատակով, կարծում ենք, տեղին կլինի Ակսել Բակունցին նվիրված մենագրության տպագրության հարցը քննարկման առարկա դարձնել Գորիսում եւ խնդրո առարկայի վրա հրավիրել տեղական այն իշխանավորների ու այն գործարարների ուշադրությունը, ովքեր շատ թե քիչ հասկանում են Բակունց երեւույթի մեծությունն ամբողջ հայ ազգի համար:

Սիսիանում նույնպես, վստահ ենք, կգտնվեն գործարարներ, ովքեր իսկապես հասկանում են Համո Սահյանի անզուգական պոեզիան եւ նրա անունն ու լուսանկարը տեղի-անտեղի չեն ծառայեցնում իրենց անձը գովազդելու համար:

Եվ նման սրտացավ մարդկանց մեկենասությամբ մեզ կհաջողվի հրատարակել «Ակսել Բակունց» եւ «Համո Սահյան» մենագրությունները:

Հեղինակը պատրաստակամ է ամբողջ տպաքանակը թողնել Սյունիքում՝ իրեն վերցնելով ընդամենը 50-70 օրինակ:

Հարգելի պարոն մարզպետ

Մենք ծանոթ ենք մենագրություններին եւ ուզում ենք հավատացնել՝ այդ որակի եւ ընդգրկման մենագրություններ առաջիկա տարիներին դժվար թե ծնվեն:

Այնպես որ՝ տեր կանգնենք Ակսել Բակունցին եւ Համո Սահյանին նվիրված հրաշալի մենագրություններին, ունենանք այդ գրքերը:

Հուսով ենք, որ համասյունիքյան այդ մտահոգությունները կհամակեն նաեւ Ձեզ:

Ի դեպ, մենք պատրաստ ենք մենագրություններից յուրաքանչյուրը հրատարակել «Սյունյաց երկրի» առանձին եւ հատուկ համարով:

 

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

19.05.2020 թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40