«Սյունյաց երկիրն» այսօր նաեւ Լաչինի միջանցքի նոր երթուղում էր

01.04.2023 21:01
1316

Դեռեւս 2022 թ․ օգոստոսին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց՝ նոր ճանապարհի գործարկմամբ (չնայած երթուղու փոփոխության համար 2020  թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այլ ժամկետ էր նախատեսված)։

Բայց քանի որ Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող միակ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, Ադրբեջանը գործարկեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Հագարի գետի կամրջով, ապա՝ նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՝ Հայաստանի տարածք։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ երթուղին պետք է գործեր մինչեւ 2023 թ․ ապրիլի 1-ը։

Չսպասելով պայմանավորված ժամկետին, մարտի 29-ի գիշերն ադրբեջանական զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո եւ Տեղ գյուղերի միջնամասում։

Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Տեղ-Կոռնիձոր-Հագարու կամուրջ նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022 թ․ օգոստոսին շահագործման հանձնված՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին։

Տեղ-Կոռնիձոր-Հագարու գետ նորաշեն ճանապարհի աշխատանքներն այսօր ավարտված տեսանք, իսկ կահավորումն ամենայն հավանականությամբ ավարտին կհասցվի մինչեւ ամառ։

Հավանաբար այդ ամենն է նկատի ունեցել Արցախի ՆԳ նախարարությունը, երբ իրազեկել է, որ վերոնշյալ ճանապարհը երթեւեկելի է ու դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։

Այդ ճանապարհի՝ Արցախի Հանրապետության սահմանին՝ Հագարի գետի կամրջի մոտ, վերահսկողություն է իրականցնում ռուսական խաղաղապահ զորակազմը։

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19