«Սյունյաց երկիրը» կդառնա 20 տարեկան. լուսանկարներ խմբագրության արխիվից

25.08.2023 12:54
1048

Շառլ Ազնավուրը Գորիսում...

Երկրաշարժից մեջքը կոտրած, Ղարաբաղի ցավից ալեկոծ հայը, սպասում էր բարեկամի, որի երակներում իր արյունը հոսեր: Եվ եկավ նա: Եկավ՝ «Քեզ համար, Հայաստան» երգով, եկավ ու նոր ոգի հաղորդեց հային: Եվ երկրաշարժից հետո աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի այցերը դարձան հաճախակի: Գալիս է պարտքը կատարելու: Իսկ այս անգամ մայրաքաղաքից նրա երթուղին ձգվեց դեպի Զանգեզուր աշխարհ՝ Գորիս: Քաղաքի պատվիրակությունը մեծ բարեգործին դիմավորում է Զանգերի մոտ՝ աղ ու հացով:

Եվ ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր: Այնուհետև մեքենաների շարասյունն ուղևորվում է Գորիս, ուր հայոց շրջիկ դեսպանը մասնակցում է «Ազնավուրը՝ Հայաստանին» խանութի հանդիսավոր բացմանը, լինում դեղատանը:

Խանութից դեպի դեղատուն ձգվող ճանապարհին հավաքված հոծ բազմությունն աշխարհահռչակ հային դիմավորում է ծաղիկներով` վայրկյան անգամ չկորցնելով պահի ընձեռած հնարավորության սահմաներում մեծանուն երգչի հետ հաղորդակցվելու պատեհությունը: Իսկ քաղաքային մշակույթի տանը բացված ցուցահանդեսը, ուր ցուցադրվում էին քաղաքի արվեստագետների գործերը, Շառլ Ազնավուրի համար իսկական հայտնություն էր: Նա տեսավ, զգաց, որ զանգեզուրցին ամուր է կպել իր հող ու ջրին և նախնյաց սուրբ ոգին յուրաքանչյուր քայլափոխի զորավիգ է նրան, ոգի, որ նրա ապրելու, պայքարելու թալիսմանն է:

Եվ հիացած, և ավելի հայացած, և ավելի սիրահարված հայոց հողին ու ժողովրդին, նա գորիսեցուն հրաժեշտ տվեց վերստին հանդիպելու ակնկալիքով:

Հ.Գ.

1994 թ. մայիսի 26-ի այս հրապարակումը և կից ներկայացվող լուսանկարները «Սյունյաց երկրին» է փոխանցվել «Զանգեզուր» թերթի խմբագրության կողմից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40