«Սյունյաց երկրի» խմբագրին առեւանգելու փորձ կարող էր պատվիրել Վահե մարզպետը

19.01.2018 15:24
2168

2018թ. հունվարի 16-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ անձինք փորձել են առեւանգել «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին:

Խմբագիրը Տամբովի մարզ էր մեկնել հունվարի 13-ին՝ Միչուրինսկի շրջանի Ռանինո գյուղում մահկանացուն կնքած քրոջը՝ Թամարային հրաժեշտ տալու համար: 

Հունվարի 16-ին՝ քրոջ հուղարկավորությունից հետո, առանց ուղեկցողների, նա վերադարձել է Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարան՝ գնացքի տոմս ձեռք բերելու եւ Վորոնեժ-Մոսկվա երթուղով Մոսկվա հասնելու համար: 

Ժամը 17-ին ձեռք է բերել տոմսը եւ կայարանում սպասել N739 գնացքի ժամանումին, որը Մինչուրինսկից պետք է շարժվեր մոտ մեկուկես ժամ հետո՝ 18.24-ին: 

Այդ ընթացքում Սամվել Ալեքսանյանը գտնվում էր երկաթուղային կայարանի սպասասրահում:

Ժամը մոտ 18.10-ին սահմանված կարգով հայտարարվել է, որ գնացքը ժամանում է կայարան, որպեսզի մեկնողները կամ ժամանողներին դիմավորողները մոտենան կառամատույցին:

Ուղեւորները եւ սպասողները՝ թվով մոտ հարյուր հոգի, դուրս են եկել սպասասրահից ու կողքի խանութներից, մեքենաներից եւ գնացել առաջին ուղու կառամատույց, որտեղ պետք է կանգ առներ Մոսկվա մեկնող գնացքը. նրանց թվում էր նաեւ Սամվել Ալեքսանյանը:

Ճիշտ ժամանակին՝ ժամը 18.20-ին, գնացքը կանգ է առել հայտարարված տեղում եւ պետք է շարժվեր չորս րոպե անց:

Կառամատույցում կանգնածները, ինչպես լինում է նման դեպքերում, շտապել են գտնել իրենց տոմսում նշված վագոնի տեղը:

Այդ եռուզեռում ռուսախոս երկու երիտասարդ՝ սլավոնական արտաքինով, կտրել են Սամվել Ալեքսանյանի ճանապարհը եւ հարցրել՝ «Դո՞ւք եք Սամվել Ալեքսանյանը»: 

- Այո, ես եմ, - պատասխանել է խմբագիրը:

Եվ անմիջապես նրանցից մեկը խմբագրի երեսին է փչել կանաչ գույնի ինչ-որ հեղուկ՝ մեծ քանակությամբ, որից հետո խմբագրի դեմքն անճանաչելի է դարձել, հագուստն ապականվել ամբողջովին, իսկ ձախ աչքը տվյալ պահին զրկվել է տեսողությունից ու ցավերի մեջ հայտնվել: 

Բարեբախտաբար ու պատահաբար աջ աչքը չէր վնասվել եւ խմբագիրը լիովին չէր կորցրել ոչ տեսողությունը, ոչ ինքնատիրապետումը, ինչն էլ հնարավորություն է տվել նրան՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով եւ ֆիզիկական ուժի կիրառմամբ (բռնել էին թեւերից), ինքնապաշտպանվել, եւ կասեցնել իրեն առեւանգելու փորձը:

Բարձրացված աղմուկի շնորհիվ միջադեպի վայր են վազել ոստիկաններ՝ սուլոցով, եւ միայն դրանից հետո հարձակվողները փախուստի են դիմել, որոնց հետապնդել են ոստիկանները:

Ականատեսներից մեկը ոստիկանության տված ցուցմունքում նշել է, որ գնացքի N12 վագոնի մոտ՝ միջադեպի վայրում, սպասողական վիճակում առանձին կանգնած էին եւս չորս երիտասարդ, ովքեր ոստիկանների մոտենալուն պես փախուստի են դիմել՝ անցնելով վագոնի տակով. դա այն վագոնն էր, որում պիտի տեղավորվեր խմբագիրը:

Սամվել Ալեքսանյանն ուղեւորների եւ հատկապես Գրետա Չիլինգարյան անուն-ազգանունով հրաշալի ու համարձակ մի տիկնոջ օժանդակությամբ հաջողել է բարձրանալ գնացք, որը սկսել էր շարժվել:

Վորոնեժ-Մոսկվա գնացքի ղեկավարը, նաեւ գնացքի սպասարկող անձնակազմն անմիջապես հոգատարությամբ են շրջապատել Սամվել Ալեքսանյանին եւ ջանքեր գործադրել աչքի ցավերը մեղմելու, ամբողջապես ապականված հագուստը հնարավորինս մաքրելու համար:

Սամվել Ալեքսանյանին բուժական օգնություն եւ բարոյական աջակցություն կազմակերպելու գործում բացառիկ էր Միչուրինսկ քաղաքի բնակիչ Գրետա Չիլինգարյանի դերակատարությունը, ով նույն վագոնով մեկնում էր Մոսկվա:

Չնայած առողջական եւ բարոյահոգեբանական լարված վիճակին՝ Սամվել Ալեքսանյանը գնացքից հեռախոսով պատասխանել է Միչուրինսկ քաղաքի ոստիկանապետի հարցերին, ում հավաստմամբ դեպքից անմիջապես հետո ոտքի էր հանվել քաղաքի ոստիկանությունը՝ հանցագործներին հայտնաբերելու համար: Ոստիկանապետը նաեւ  ափսոսանք է հայտնել կատարվածի համար եւ հավաստիացրել, որ հանցագործներն անպայման կհայտնաբերվեն:

Մինչեւ Մոսկվա հասնելը՝ Ռյազան քաղաքի երկաթուղային կայարանում՝ գնացքի հերթական կանգառում, Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է չորս ոստիկանի կողմից:

Մոսկվայի Կազանսկի երկաթուղային կայարանում Սամվել Ալեքսանյանին սպասում էին քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Այդտեղ մոտ երկու ժամ հարցաքննվել եւ ցուցմունք է տվել խմբագիրը. գնացքը ՌԴ մայրաքաղաք էր ժամանել ժամը 22.46-ին (տեղական ժամանակով):

Բոլոր հարցաքննությունների ժամանակ խմբագիրը հայտարարել է, որ հիմքեր ունի ենթադրելու՝ հանցագործության պատվիրատուն Վահե մարզպետն է՝ նկատի ունենալով վերջին տասը ամսում թերթի հանդեպ նրա բացահայտ եւ թաքնված ապօրինի քայլերը: 

Ժամեր առաջ հարազատ քրոջը հողին հանձնած, սգահար մարդու՝ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի վրա կարող էր ավազակային հարձակում պատվիրել-կազմակերպել միայն այն մարդը, ով ամիսներ շարունակ աներեւակայելի քայլերի է դիմել թերթին ու նրա խմբագրին ասպարեզից հեռացնելու համար, բայց չի կարողացել, ով բացառիկ եւ անթաքույց ատելությամբ ու թշնամանքով է լցված թերթի ու նրա խմբագրի հանդեպ:

Տեղին է նշել, որ Սամվել Ալեքսանյանը երկրի ու մարզի ճակատագրով մտահոգված անձ է, եւ վստահաբար հայտնում ենք, որ ինքը որեւէ թշնամի ոչ հանրապետությունում եւ ոչ էլ (առավել եւս) հանրապետությունից դուրս չունի:

Ինչեւէ, ըստ Միչուրինսկից ստացվող տեղեկությունների՝ հունվարի 17-ին ոստիկանները այցելել են Ռանինո գյուղ՝ ճշտելու՝ իսկապե՞ս Սամվել Ալեքսանյանը ժամանել է քրոջ մահվան կապակցությամբ, իսկապե՞ս նրա քույրը մահացել է Ռանինո գյուղում:

Հունվարի 17-ի առավոտյան ժամը 10.40-ի սահմաններում Սամվել Ալեքսանյանը Երեւանում էր:

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը տեղի ունեցած նողկալի եւ ստոր արարքը գնահատում է իբրեւ թերթի խմբագրին ֆիզիկապես ոչնչացնելուն եւ դրանով իսկ թերթի գործունեությունը կասեցնելուն միտված քայլ:

Թերթի խմբագրակազմը, թերթի ու syuniacyerkir.am կայքի հարյուրավոր ընթերցողներ, ովքեր վերջին օրերին անհանգստացած էին Սամվել Ալեքսանյանի ճակատագրով, իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ այսուհետ եւս սատարելու լրագրությունն իբրեւ կենսակերպ դարձրած խմբագրին:

Թերթի խմբագրակազմը շնորհակալություն է հայտնում հարգելի տիկին Գրետա Չիլինգարյանին՝ գնացքի կառամատույցում եւ հատկապես Վորոնեժ-Մոսկվա գնացքում Սամվել Ալեքսանյանին աջակցելու, առաջին բուժօգնությունը կազմակերպելու, խմբագրի հարազատներին հեռախոսով պարբերաբար տեղեկություններ հաղորդելու եւ նրանց հանգստության կոչեր անելու համար:

Խմբագրությունը երախտագիտություն է հայտնում N739 գնացքի հրամանատարին եւ ամբողջ անձնակազմին՝ Սամվել Ալեքսանյանի անվտանգությունն ապահովելու, առաջին բուժօգնություն ցույց տալու, ՌԴ տրանսպորտային ոստիկանության ուշադրությունը կատարվածի վրա հրավիրելու համար:

Խմբագրությունը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի եւ ՌԴ տրանսպորտային ոստիկանությունը, հատկապես ոստիկանության Միչուրինսկի բաժինը կանեն հնարավորը ե՛ւ ավազակախմբի անդամներին, ե՛ւ կազմակերպիչներին, ե՛ւ պատվիրատուին, ե՛ւ խմբագրի լուսանկարն ու վերադարձի երթուղու վերաբերյալ տեղեկությունները հանցախմբին տրամադրող անձնավորությանը հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:

Մենք խնդրում ենք Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան  Վոլինկինին՝ հետամուտ լինելու, որ ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները հետեւողական լինեն հանցագործության բացահայտման գործում: 

Խմբագրությունը շնորհակալություն է հայտնում մոսկվայաբնակ տասնյակ սյունեցիներին, ովքեր անհանգստացած ժամանել են Կազանսկի երկաթուղային կայարան եւ պատշաճ կերպով դիմավորել Սամվել Ալեքսանյանին, կազմակերպել բժշկական օգնություն եւ նրան ճանապարհել Երեւան: 

Սամվել Ալեքսանյանը հունվարի 18-ին վերադարձել է աշխատանքի եւ անցել իր պարտականությունների կատարմանը:

Մենք հավատացած ենք, որ երկրի բարձր ղեկավարությունը, ի վերջո, պատկան մարմինների ուշադրությունը կհրավիրի Սյունիքի մարզում ստեղծված վիճակի վրա:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը մեկ անգամ եւս ցավակցում է Սամվել Ալեքսանյանին՝ սիրելի քրոջ՝ Թամարային անժամանակ մահվան կապակցությամբ:

«Սյունյաց երկիր»

19 հունվարի 2018թ.

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25