Սյունյաց թեմի առաջնորդ տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ

20.04.2025 01:06
773

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամեն։

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.

Մահուամբ զմահ կոխեաց և յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց»։

Սիրելի հավատավո՛ր զավակներ

Սուրբ Հարության փառապանծ այս օրը մեր հոգիները լուսավորվում են այն անմար լույսով, որ ելավ դատարկ գերեզմանից և դարձավ հաղթության վկա ողջ մարդկության համար։ Հարուցյալ Քրիստոսով հաստատվեց հավիտենական կյանքի խոստումը, որը դարձել է մեր հավատքի անկյունաքարը, մեր հույսի զորությունը և սիրո հավիտենական չափումը։

Այս օրը մեզ հիշեցնում է, որ մթությունից հետո լույս է ծագում, որ խաչը տանում է դեպի հարություն, և որ մեր ժողովրդի վերքերը (լինեն պատմական, հոգևոր թե անձնական) կարող են բուժվել հարության կենդանի շնորհով։

Մեր ազգը տառապանքներ կրած ժողովուրդ է, բայց նույնքան էլ՝ հարություն տեսած և կենդանություն վայելած։ Հավատքը մեզ ուժ է տվել՝ հաղթահարելու անցյալի դժվարությունները և նայելու դեպի ապագա որպես հարուցյալ ժողովուրդ։

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է վերանորոգել մեր հոգիները Հարուցյալ Տիրոջ խաղաղությամբ, մեր ընտանիքներն ամրապնդել սիրով և մեր հայրենիքի ճակատագրի համար գործել համախմբված ու հույսով լի սրտով։ Ուստի առ Աստված աղոթում ենք, որ Սուրբ Հարության զորությունը շարունակի ոգեշնչել մեզ, օրհնի մեր ընտանիքները և խաղաղություն պարգևի մեր երկրին։ Մեր իղձն է, որ Սյունիքի հերոսական ոգին, որը՝ իբրև հավատի, հողի ու ինքնության հզոր հենարան, երբեք չի մարել, նորոգվի Հարության լույսով։

Շնորհավոր Սուրբ Հարություն։ Թող այս տոնը նոր կյանքի և հավիտենական ուրախության սկիզբ լինի մեր ազգի և յուրաքանչյուրիս համար:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։

Սյունյաց թեմ / Diocese of Syunik

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01