Սյունյաց թեմի առաջնորդի շնորհավորական ուղերձը՝ Կանանց տոնի առթիվ

08.03.2026 20:23
463

Սիրելի՛ մայրեր և քույրեր

Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Կանանց տոնի առթիվ՝ փոխանցելով մեր օրհնությունն ու լավագույն բարեմաղթանքները։

Խոր երախտագիտությամբ ենք գնահատում այն սերն ու նվիրումը, որով դուք ամրացնում եք ընտանիքների հիմքերը և ձեր հոգատար ներկայությամբ լցնում մեր կյանքը բարի գործերով ու լուսավոր օրինակներով։ Ձեր հավատը, համբերությունն ու աշխատասիրությունը մշտապես զորացնում են ձեր ընտանիքների անդամներին՝ օգնելով հաղթահարել կյանքի դժվարությունները, իսկ ձեր խնամքով ու նվիրվածությամբ սերունդները դաստիարակվում են քրիստոնեական արժեքներով, հայրենասիրությամբ և մարդասիրությամբ։

Իմաստուն, բարեպաշտ և առաքինի կինը մեծ օրհնություն է ընտանիքի և հասարակության համար։ Այդ մասին Սուրբ Գիրքն ասում է. «Արդարև, իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղից պատի՛ւ տվեք նրան, և թող նրա ամուսինը գովաբանվի դրսում. քանզի եթե մարդուս ճամփան բաց է նրա հայացքի առջև, ապա նա հաջողություն պիտի գտնի հավիտյանս հավիտենից»։

Ուստի աղոթում ենք առ Բարձրյալ Աստված, որ Իր անսահման ողորմությամբ պահպանի ձեզ առողջության, խաղաղության և շնորհների մեջ, ամրացնի ձեր ընտանիքները և ձեր կյանքը լցնի ուրախությամբ ու աստվածատուր բարիքներով։

ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ՝

ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՄԱԿԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

Սյունյաց թեմ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40