Տաղանդավոր մարդ. Միշուստինը շնորհավորել է քանդակագործ Ֆրանգուլյանին

29.05.2025 14:43
548

Գեորգի Ֆրանգուլյանը Խաչատրյանի, Պուշկինի, Բրոդսկու, Մարշակի և այլ նշանավոր անձանց հուշարձանների հեղինակն է։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնի քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանին շնորհավորել է ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։

«Դուք վառ, բազմաբովանդակ տաղանդի տեր մարդ եք, որի հազվագյուտ տաղանդը մարմնավորվել է արտասովոր դրամատիկ և սրտահույզ մոնումենտալ կոմպոզիցիաների, քանդակների և հուշարձանների մեջ։ Ձեզ հաջողվում է օրգանապես համադրել ակադեմիական ավանդույթներն ու կոմպոզիցիոն նորամուծությունները, ճշգրիտ փոխանցել անձի խառնվածքի ուժը, ազնվականությունը, պոեզիան, խորությունը», - ասված է վարչապետի ուղերձում, որը հրապարակվել է կառավարության կայքում:

Միշուստինն ընդգծել է, որ Ֆրանգուլյանի ստեղծագործությունները զարդարում են ինչպես բազմաթիվ քաղաքների փողոցներն ու հրապարակները, այնպես էլ աշխարհի լավագույն թանգարանների հավաքածուները։

«Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, առողջություն և արևշատություն», - եզրափակել է ՌԴ վարչապետը։

Գեորգի Վարդանի Ֆրանգուլյանը ծնվել է 1945 թ. մայիսի 29-ին Թբիլիսիում: 1956 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1969-ին ավարտել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական և արդյունաբերական ուսումնարանի (այժմ՝ Ս. Գ. Ստրոգանովի անվան Ռուսաստանի պետական գեղարվեստական և արդյունաբերական համալսարան) մոնումենտալ և դեկորատիվ քանդակի բաժինը):

Քանդակագործի հայտնի մոնումենտալ ստեղծագործություններից են Ալեքսանդր Պուշկինի (Բրյուսել, 1999), Արամ Խաչատրյանի (Մոսկվա, 2006), Իոսիֆ Բրոդսկու (Մոսկվա, 2011), Սամուիլ Մարշակի (Մոսկվա, 2022), Բուլատ Օկուջավայի (Մոսկվա, 2002), կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի (Բալտիյսկ, Կալինինգրադի մարզ, 2004) և այլ նշանավոր անձանց հուշարձանները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40