Թաղավարդ համայնքի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 անչափահասի, մարտական նռնակ պայթեցրել և ինքնասպան եղել

22.09.2021 14:53
1199

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1987թ. ծնված բնակիչ Վահագ Վլադիկի Առաքելյանը իրեն պատկանող «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայով ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ - Կարմիր Շուկա ավտոճանապարհին, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել նույն շրջանի Կարմիր Շուկա համայնքի երեք անչափահաս բնակիչների՝ վերջիններիս պատճառելով տարբեր աստիճանների մարմանական վնասվածքնե։

Այնուհետև նա իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակը նույն ավտոմեքենայում պայթեցնելուց հետո բախվել է ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1976թ. ծնված բնակչին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենային: Դրանից հետո, Վ.Վ.Առաքելյանը թողնելով դեպքի վայրը, դիմել է փախուստի և Թաղավարդ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի կամրջից շուրջ 350 մետր հեռավորությամբ հոսող գետում՝ աճած ծառից գոտիով կախվելու եղանակով ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննիչը:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով, ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40