Թալանվածը հետևողականորեն վերադարձնելու ենք՝ անկախ թալանողի անուն ազգանունից. Նիկոլ Փաշինյան

05.07.2018 17:03
2092

ՄԵՂՐԻ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հետևողականորեն գնալու է ժողովրդից գողացված յուրաքանչյուր միջոցի հետևից: Այդ մասին Մեղրիում բնակիչների հետ հանդիպման հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլորին չենք կարող ձերբակալել, բայց հերթով նրանց, ովքեր ժողովրդից գողացել են, պետք է ձերբակալել: Ինձ համար կլինի խայտառակություն, որ իմ իշխանության օրոք որևէ մեկը քաղբանտարկյալ լինի, մեզ համար կարևորը արժեքներն են, օրինականությունն է, մենք չենք պատրաստվում ուրիշի թալանը մեր թալանով փոխարինել, մենաշնորհը՝ մեր մենաշնորհով փոխարինենք: Մենք պատրաստվում ենք օրենքի տառին համապատասխան ժողովրդից գողացված ամեն կոպեկի հետևից գնալ ու համոզված եղեք, որ գնալու ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն ամեն ջանք գործադրելու ենք, որ ՀՀ-ից գողացված ամեն կոպեկ վերադարձվի պետական բյուջե, սրանում իշխանություններն ունեն ժողովրդի աջակցության կարիքը: «Ինչքան պինդ կանգնած մնաք այս պրոցեսի կողմը՝ մենք հետևողականորեն կգնանք առաջ, ոչնչի առաջ չեմ կանգնելու: Ձեզնից յուրաքանչյուրի առաջ ունեմ պարտավորություններ, որ մենք թալանվածը վերադարձնելու ենք հետևողականորեն, անկախ թալանողի անուն ազգանունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40