«Թանգարանային գիշեր» Կապանի երկրագիտականում

19.05.2025 15:43
587

2007 թվականից Կապանի երկրագիտական թանգարանը միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառումների ծրագրին, որ այս տարի անցկացվում է «Հնագիտություն. հնից` նոր» կարգախոսով: Մայիսի 17-ին Կապանի երկրագիտականի բակը կրկին մարդաշատ էր՝ մտավորականներ, դպրոցականներ, զինվորներ: Թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը մանրամասնեց օրվա խորհուրդը, ներկայացրեց այցելուներին մատուցվող միջոցառումների ցանկը:

Նախևառաջ թանգարանը ներկայացրել էր «Հնագիտություն. հնից` նոր» ցուցադրությունը՝ 70 հնագիտական առարկաներով, որոնք վերականգնվել, ամրակայվել են տեղում՝ թանգարանում բացված լաբորատորիայում:

1969 թվականից գործող Կապանի երկրագիտական թանգարանն ունեցավ հնագիտական առարկաների վերականգնման, ամրակայման լաբորատորիա՝ հանրապետությունում հինգերորդը: Մինչ այդ պեղումների շնորհիվ հայտնաբերված առարկաների 90 տոկոսը մաքրման, վերականգնման կարիք ուներ, ինչն իրականացվում էր Երևանում: Եվ մի մասն այլևս չէր վերադարձվում: Այսուհետև Կապանի տարածաշրջանում հայտնաբերված հնագիտական առարկաները երկրորդ կյանք կստանան տեղում: Ի դեպ, երկրորդ հարկում ցուցադրված էին վերջին մեկ ամսում վերականգնված, ամրակայված առարկաները: Թանգարանների միջազգային օրը  բացվեց հնագիտական առարկաների լաբորատորիան:

Թանգարանի բակում իրականացվող միջոցառումներին ընդգրկված էին դպրոցականները, արվեստի քոլեջի սովորողները, անցկացվում էին վարպետաց դասեր՝ «Թանգարանն իմ աչքերով», «Դեկորատիվ կիրառական արվեստ. թանգարանային առարկաների կրկնօրինակներ», «Ժայռապատկերներ», «Մագաղաթյա թղթերի պատրաստում», «Խեցեգործություն», «Դաշույնի պատրաստում», «Արի պեղենք միասին», «Կարպետագործություն», այս վերջինն անցկացնում էին Կապանի թիվ երեք հատուկ դպրոցի աշակերտները: Մի խումբ աղջիկներ և պատանիներ խեցեգործ Վարդուհի Գասպարյանի օգնությամբ փորձում էին առարկաներ պատրաստել, իսկ Կապանի մանկական գեղարվեստի դպրոցի սաները թղթին էին հանձնում իրենց պատկերացումները թանգարանային գործի վերաբերյալ՝ այլ կերպ ասած՝ թանգարանն իմ աչքերով:

Իսկ երբ իջավ երեկոն, բոցկլտաց խարույկը, և տարածվեց կիթառի երաժշտության մեղեդիները:

Վերջում հավելենք, որ թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը մասնագիտական տոնի կապակցությամբ արժանացել է հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրի:

Վահրամ Օրբելյան

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08