Թափառող շների խնդիրը Հայաստանում սրվում է

07.12.2023 11:27
797

Մարզերում փորձում են կիրառել մայրաքաղաքի հաջողված փորձը՝ խնդրին լուծում տալով շների ստերջացման ճանապարհով։

Թափառող շների խնդիրը Հայաստանում սրվում է, արդյունավետ լուծումներ են փնտրվում։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին։ Իշխանական պատգամավորը փոխանցել էր Գորիսից ստացված ահազանգերն այն մասին, որ թափառող շների թիվն ավելացել է և նրանք վտանգավոր են դարձել։

Սանոսյանի խոսքով՝ Հայաստանի 71 համայնքներից 25-ում հիմա կիրառում են մայրաքաղաքի փորձը՝ ստերջացնում են շներին։ Խնդիրն այն է, որ Երևանում համապատասխան ՀՈԱԿ կա, իսկ համայնքներում խնդրով զբաղվելը պատվիրակվում է մասնավոր կազմակերպություններին։

«Երկու դժվարություն կա․ հաճախ այդ մրցույթներին մասնակցող ընկերություններ չկան, այլապես այդ 25-ի փոխարեն թիվն ավելին կլիներ։ Մյուս դժվարությունն այն է, որ համայնքները երբեմն ֆինանսական որոշակի խնդիրներ ունեն, բյուջեում պլանավորած չունեն այսպիսի ծախսեր»,- նշեց Սանոսյանը։

Ըստ նրա՝ խնդիրն իսկապես մտահոգող է, բայց անհրաժեշտ է, որ շահագրգիռ տարբեր կողմեր, գերատեսչություններ միանան և փորձեն հարցի համար արդյունավետ լուծում գտնել։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01