Տարասովը՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ նոր էսկալացիայի ու Լաչինի միջանցքը փակելու հավանականության մասին

06.12.2022 00:04
1364

Հայաստանում հայտնվել են եվրոպացի դիտորդներ, Երեւանը բանակցությունները տեղափոխել է արեւմտյան հարթակներ, ձգձգում է գործընթացը, սակայն զինված էսկալացիայի հավանականություն, այնուամենայնիվ, գոյություն ունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

«Սակայն չեմ կարծում, թե Բաքուն կկրկնի ղարաբաղյան պատերազմի սցենարը»,- հավելեց նա։

Քաղաքագետը կարծում է, որ Ղարաբաղից հայերի վտարումը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ այդ դեպքում նա կստանա երկրորդ Թուրքիայի վարկանիշ, որը Հայոց ցեղասպանություն է իրականացրել։

 «Դա կհարվածի Ադրբեջանի իմիջին, որը իր էներգառեսուրսների միջոցով փորձում է ինչ-որ տեղ զբաղեցնել եվրոպական համայնքում։ Դա նրան չի հաջողվի, նա պետք է որոշի Ղարաբաղի կարգավիճակը։ Պատահական չէ, որ նրանք խոսում են Ստեփանակերտի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ Ուրիշ բան, որ Ստեփանակերտի ներկայիս ղեկավարությունը նրանց դուր չի գալիս։ Սա երկար գործընթաց է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանին չի հաջողվի իր ռազմական հաղթանակը քաղաքական համաձայնագրի վերածել»,- ընդգծեց Տարասովը։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նրա գնահատմամբ, միջանկյալ բնույթ է կրում, եւ կողմերի միջեւ հիմնարար պայմանագիր է պետք։

«Բրյուսելյան հարթակը երերում է, մոսկովյանն այնքան էլ կայուն տեսք չունի, սկսել են քննադատել ռուս խաղաղապահներին։ Այս ամենը նշաններ են, որ հակամարտության գոտի է հասունանում։ Եթե Ադրբեջանը զինված հարձակում սկսի խաղաղապահների դեմ, Բաքուն հասկանում է, որ Ռուսաստանը կպատասխանի։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը կփակի Լաչինի միջանցքը»,- նշեց փորձագետը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40