Տարածաշրջանում հակամարտությունները սրվում են ու պատերազմի հավանականությունը բարձրանում. Գեղամյան

17.12.2025 12:14
485

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երեկ Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը։ Դրանով կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել միմյանց ագրեսիայի դեպքում։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օրերս ներկայացրել է «Թյուրքական աշխարհի տեսլականը» (Türk Dünyası Vizyon Belgesi) հայեցակարգային փաստաթուղթը։ Անձամբ նախագահ Էրդողանի հովանու ներքո պատրաստված այս փաստաթուղթը Թուրքիայի կողմից տարածաշրջանում նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է, այլ բառերով՝ արդիականացված պանթյուրքիզմը։

Թուրքիան պայմանավորվել է Թուրքմենստանի հետ՝ Անդր-կասպյան գազատար (Trans-Caspian Pipeline) կառուցելու հարցում։ Այն նախատեսում է Ռուսաստանին ու Իրանին այլընտրանքային ուղիներով (այսինքն՝ Կովկասով) գազ մատակարարել Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, ինչին լիարժեք աջակցում են Արևմտյան գործընկերները և ինչն իր հերթին նշանակում է մեր տարածաշրջանում լարվածության նոր աճ։

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը նորից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ փաստացի ներկայացնելով «ադրբեջանցիների վերադարձ» ծավալապաշտությունը որպես Հայաստանի առջև դրված նոր նախապայման։

The Economist պարբերականը ներկայացրել է աշխարհի այն 7 հակամարտությունները, որոնք եկող տարի՝ 2026 թ. թեժանալու են։ Դրանց շարքում է, «անսպասելիորեն», Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը (տե՛ս կից նկարը)։

Այսօրվա համար ընտրել եմ միայն այս 5 լուրը։ Ու միայն այս լուրերը կարդալով ու նույնիսկ մասնագետ չլինելով՝ հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում հակամարտությունները սրվում են ու պատերազմի հավանականությունը բարձրանում։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը։ Ճիշտ է, կրճատում է զինծառայության ժամկետը ու հարձակվում եկեղեցիների ու հոգևորականների վրա՝ այդպիսով նպաստելով մեր թուլացմանն ու մեծացնելով պատերազմի հավանականությունը»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40