Տարածքը, որտեղ անձամբ կռվել ու մաքրել ենք ազերիներից, Փաշինյանն անհասկանալի կերպով հանձնում է ադրբեջանցիներին, պետք է ազգովի ոտքի կանգնենք ու հեռացնենք Նիկոլին․ Աշոտ Մինասյան (տեսանյութ)

17.12.2020 18:32
4036

Փաշինյանի հեռացումը հանրային պահանջ է․ այո, մարդիկ կան, որոնք Նիկոլ Փաշինյանի կողքին են, որոնք զոմբիացված են, դա նույնն է, որ մարդիկ հավատացել են Նիկոլի ստին և այսօր ունենք այն, ինչ ունենք: Այս մասին այսօր  «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված Աշոտ Մինասյանը՝ «Աշոտ Երկաթը»։

Նա նշեց, որ երթին հիմնականում մասնակցում են մտավորականներ, զինվորականներ, ոստիկանության ներկա և նախկին աշխատակիցներ և այնպիսի մարդիկ, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով:

«Ուզո՞ւմ են, որ 3 մլն ժողովուրդը բոլորը միասին ոտքի կանգնեն և գան այստեղ, ամեն մեկն այդ պահանջն իր տեղում է դնում, բայց քանի որ մարդիկ այսօր սգակիր ընտանիքներ են, իրենք այսօր հնարավորություն չունեն մասնակցելու, ամեն մեկին իր ցավն  է կրում և չեն կարողանում հավաքներին մասնակցել, բայց իհարկե, սա հանրային պահանջ է»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե կատարվողը սխալ կառավարման հետևանք է, սակայն ոչ ճիշտ կառավարողն էլ պետք է հեռանա: «Բայց ես ավելի կողմ եմ այն մտքին, որ Նիկոլը դավաճան է և նա դավաճանել է իր ամբողջ իշխանական թևով հանդերձ, ամբողջ իշխանությունը, գումարած ԱԺ-ն կատարել են այն, ինչը թելադրել է Նիկոլ Փաշինյանը»:

Կապանի կարևոր հենակետերը թշնամում հանձնելու մասին «Աշոտ Երկաթը» շեշտեց, որ  այն տաածքը, որտեղ նա անձամբ կռվել է և մաքրել են ազերիներից, անհասկանալի կերպով Նիկոլ Փաշինյանը հանձնում է ադրբեջանցիներին: «Մեզ սպասվում է այն, ինչը եղավ 91-ին, թշնամին գալու է ու չոքելու մեր բկին: Պետք  ազգովի ոտքի կանգնենք ու հեռացնենք Նիկոլին: Շատ ենք ուշացել նոր պաշտպանություն ստեղծելու համար, ամեն օր ենք ուշանում»:

Պատերազմից հետո նրա անձի հանդեպ հետապնդումը Մինասյանը համարեց ընդդիմության դեմ իշխանության հերթական սպառնալիք:

Մանրամասները՝ տեսանյութում։

tert.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02