Տարին ամփոփվեց հաշվետու համերգ-ցուցահանդեսով

29.06.2021 12:48
5441

Կապանի արվեստի քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճը վերանորոգվում է: Այս անգամ կրթօջախի տարեվերջյան համերգ-ցուցահանդեսը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում, որի ճեմասրահում ներկայացված էր քոլեջի «Գեղանկարչություն» եւ «Դիզայն» մասնագիտությունների սովորողների աշխատանքները՝ գեղանկար, գծանկար, գոբելեն, կիրառական արվեստի նմուշներ: Մինչեւ հաշվետու համերգին ունկնդիր լինելը՝ հանդիսականը որոշակի պատկերացում կազմեց այդ երկու մասնագիտությունների սովորողների կարողությունների եւ նախասիրությունների մասին:

Հաշվետու համերգը սկսվեց քոլեջի երգչախմբի կատարումներով՝ «Հայրենիքիս հետ», «Ով հայոց աշխարհ», «Սարդարապատ», այնուհետեւ կրթօջախի տարբեր կուրսի ուսանողները տարբեր երաժշտական գործիքներով հնչեցրին հայ, ռուս, արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, համերգի երկացանկում ընդգծված էին քոլեջի «Դերասանական արվեստ» եւ «Պարարվեստ» մասնագիտությունների սովորողների կատարումները:

Հաշվետու համերգ-ցուցահանդեսի ավարտից հետո քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը «Սյունյաց երկրին» ներկայացրեց իրենց իրականացրած միջոցառումները, որոնք ներառում են ինչպես մասնակցությունը հանրապետության, այնպես էլ նրա սահմաններից դուրս տեղի ունեցած մրցույթ-փառատոններին, ուսանողական գիտաժողովներին: Մասնավորապես, Լիտվայի Հանրապետությունում կայացած երաժիշտ կատարողների «Песня городу» միջազգային հեռավար մրցույթում Գոռ Ավետիսյանը («Երգեցողություն» 1-ին կուրս, դասախոս՝ Իրինա Դավիդյան) արժանացել է 3-րդ մրցանակի: Այս համերգին պատանի երգիչը հանդես եկավ  Նիկոլայ Շիկինի «Գիշեը լուսավոր է» ստեղծագործությամբ: Քոլեջի ուսանողները հաջողությամբ են մասնակցել «Արտ-մյուզիք» արվեստի 12-րդ միջազգային մրցույթ-փառատոնին՝  «Գեղանկարչություն» եւ «Երգեցողություն» անվանակարգերում՝ արժանանալով մրցանակների եւ դիպլոմների: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ որոշ միջոցառումների մասնակցությունը եղել է հեռավար:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40