Տաթեւ-Կապան ավտոճանապարհն իր նպատակին լիարժեքորեն չի կարող ծառայել, քանի դեռ չի շրջանցում Վերին Խոտանանը

12.11.2021 20:52
4658

Գորիս-Կապան ավտոճանապարհը փաստորեն  մասամբ  օկուպացվելուց ու Որոտան գյուղի մերձակայքում ադրբեջանական մաքսակետ հիմնվելուց հետո վերջին երկու օրում միանգամայն այլ նշանակություն եւ բովանդակություն է ձեռք բերել Մ2-Շինուհայր-Հալիձոր-Սատանի կամուրջ-Տաթեւ-Աղվանի-Տանձավեր-Վերին Խոտանան-Նորաշենիկ-Կապան (Մ2) ճանապարհը:

Առանց չափազանցության կարելի է արձանագրել, որ այդ մայրուղին հիմա Հայաստանի ամենածանրաբեռնվածներից է, ինչը կարող է հավաստել ամեն ոք, ով գեթ մեկ անգամ հասցրել է երթեւեկել այլընտրանքային կոչված այդ ճանապարհով:

Սակայն, նշված ճանապարհը (ըստ ոլորտի մասնագետների դիտարկումների) իր նպատակին չի կարող ծառայել լիարժեքորեն, քանի դեռ այն չի շրջանցում Վերին Խոտանանը…

Նոյեմբերի 12-ի ժամը 15-ից մինչեւ 17.30-ը կրկին անանցանելի էր մայրուղու՝ Վերին Խոտանան գյուղով անցնող հատվածը:

Շրվենանցի խաչմերուկից մինչեւ Վերին Խոտանանի հյուսիսային հատված, առանց չափազանցության, հարյուրից ավելի մեքենաներ էին կանգնած:

Եվ միայն 17.30-ին հնարավոր եղավ, որ թեթեւ մարդատար մեքենաները (Կապանից եկող) շարժվեն առաջ, իսկ Տաթեւից եկողներն իջնեն դեպի Կապան…

Ի՞նչն է բանը:

Վերին Խոտանանի Սուրբ Աստվածածին եկեղեցու մերձակայքի կտրուկ վերելք-ոլորանով երկար ու ծանրաքաշ մեքենաները մեծագույն դժվարությամբ են անցնում կամ չեն անցնում՝ ժամանակավորապես փակելով ճանապարհը՝  մինչեւ օգնության հասնող կլինի…

Եթե հիմա՝ աշնանային այս օրերին, երբ նոր-նոր փռված ասֆալտը քիչումիչ թացություն է պարունակում, եւ ծանրաքաշ մեքենաները դժվարությամբ են  հաղթահարում նշված ոլորան-վերելքը, ապա պատկերացնել կարելի է, թե ինչ վիճակ է լինելու այնտեղ առաջին իսկ ձյունից հետո կամ (առավել եւս) մերկասառույցի ժամանակ:

Ի դեպ, ճանապարհի այդ հատվածը մեծ ռիսկեր է պարունակում նաեւ վերեւից  իջնող մեքենաների համար. արդեն եղել են դեպքեր, երբ վերեւից իջնող մեքենաները բաց են ընկել՝ դառնալով անկառավարելի՝ դրանից բխող հետեւանքներով…

Եվ այս իրավիճակում, որքան էլ տարօրինակ է, պատկան մարմիններն  իրականության հետ առերեսվելու մտադրություն չունեն: Փոխարենը՝ ենթակա լրատվամիջոցներով ժամանակ առ ժամանակ իբր հերքում են տարածվող տեղեկությունները, թե ճանապարհն այսինչ օրվա այսինչ ժամերին անանցանելի է եղել, իսկ տարածված լուրերն ապատեղեկատվություն են:

Կապան համայնքի գյուղերից մեկի վարչական ղեկավարն էլ, ով խնդիր ունի ցուցանելու իր անմնացորդ նվիրվածությունը հեղափոխության գաղափարներին, երջանկություն եւ բախտավորություն է համարում այդ ճանապարհով երթեւեկելը:

Իրականում՝ ճանապարհի այդ հատվածն օրական մի քանի անգամ կարող է փակվել եւ բացվել, քանի դեռ խնդրահարույց հանգույցը չի կարգավորվել...

Ստեղծված իրավիճակում ողջամիտ երկու ելք ենք տեսնում:

Խնդիրը հիմնովին լուծելու համար պետք է Տաթեւ-Կապան նորաբաց ճանապարհը շրջանցի Վերին Խոտանան գյուղը (տարօրինակ է, որ նախագծողներն ակնհայտ այդ խոչընդոտը չեն նկատել):

Հիշենք նաեւ՝ երբ Արցախյան առաջին պատերազմի տարիներին փորձում էին կառուցել նույն այդ՝ Տաթեւ-Կապան ճանապարհը, ապա այն նախատեսված էր Վերին Խոտանանը շրջանցող տարածքներով (եւ մեծ չափով հողային աշխատանքներ կատարվեցին այդ ժամանակ, ինչի հետքերը տեսանելի են):

Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի կառուցումը, անշուշտ, որոշակի ժամանակ կպահանջի, եթե, իհարկե, գաղափարը հավանության  արժանանա:

Իսկ ի՞նչ անել հիմա, որպեսզի ճանապարհը (անկախ եղանակային հանգամանքներից) մշտապես անցանելի լինի:

Կարծում ենք՝ հիմա պետք է Վերին Խոտանանում կազմակերպել բուքսիրով քաշող-ձգող մեքենաների շուրջօրյա հերթապահություն, որպեսզի դրանք ծանրաքաշ մեքենաներին (հարկ եղած դեպքում) օգնեն հաղթահարելու ոլորանը… Այլապես ամեն օր եւ օրական մի քանի անգամ նորակառույց մայրուղին փակվելու եւ բացվելու է, պետական լրատվամիջոցներն էլ հեւիհեւ հերքելու են ճանապարհը փակված լինելու տեղեկատվությունը, որից, սակայն, իրականությունը չի փոխվելու…

Հ.Գ.

Եվ, այդ բոլորվ հանդերձ, Կապան-Գորիս ավտոմայրուղում նոյեմբերի 12-ին երկու երեւույթի ականատես եղանք, որ դրվատանքի են արժանի:

Նախ՝ գնահատելի է ճանապարհային ոստիկանների նվիրական ու գերլարված ծառայությունը մայրուղու այդ հատվածում, առանց որի պարզապես հնարավոր չի լինի հաղթահարել ժամանակ առ ժամանակ առաջացող խառնաշփոթը:

Երկրորդ՝ Գորիսի «Ոսմար» ճանապարհաշինական կազմակերպությունը հասցրել էր ավազով մեղմել ճանապարհի այն հատվածների վտանգը, որտեղ առավոտվանից մերկասառույց էր (հատկապես՝ Տանձատափի խաչմերուկից մինչեւ Քաշունի (Մալդաշ) գյուղի խաչմերուկ):

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00