«ՏաԹևերը» ճանաչվել է հաղթող World Travel Awards-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում

16.12.2021 17:16
1828

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է հաղթող «World Travel Awards»-ի 28-րդ մրցանակաբաշխության «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում, իսկ Հայաստանը՝ «Աշխարհի առաջատար ժառանգության նպատակակետ» անվանակարգում։

Հաշվի առնելով համաշխարհային զբոսաշրջության աստիճանական վերականգնումը Քովիդ-19 համավարակի բռնկումից ի վեր, այս տարի զբոսաշրջության գլխավոր մրցանակին արժանանալը առավել քան երբևէ կարևոր է ու արժեքավոր Հայաստանի  համար։

«ՏաԹևերը» լինելով աշխարհի ամենաերկար (5752 մ) հետադարձելի ճոպանուղին և 11 տարվա ընթացքում սպասարկելով ավելի քան 1 միլիոն այցելու, այս համաշխարհային մակարդակի մրցանակի շնորհիվ կարող է գրանցել նորանոր ձեռբերումներ, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկայում հաջողությամբ շարունակել Հայաստանի ու Տաթևի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքները։

«Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ ապացուցեց այն փաստը, որ Տաթևի վանական համալիրը և «ՏաԹևեր» ճոպանուղին Հայաստանի ու տարածաշրջանի համար հանդիսանում են առաջնակարգ և նշանակալի զբոսաշրջային ուղղություն, իսկ «ՏաԹևեր» ճոպանուղին համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին»,- ասաց «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը։

Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխությունը (World Travel Awards), որը հիմնադրվել է 1993 թ․-ին, միտված է ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչմանը, պարգևատրմանն ու տոնակատարությանը։

«Նման համաշխարհային կարեւորության մրցանակաբաշխությանը Հայաստանի մասնակցությունը եւ հաղթանակը, այն էլ երկու անվանակարգերում, առավել ճանաչելի են դարձնում երկիրը միջազգային շուկաներում։ Հարկավոր է օգտագործել նման հնարավորությունները, եւ շարունակական մարքեթինգային արշավների միջոցով ամրապնդել Հայաստանի դիրքավորումը՝ որպես համաշխարհային ժառանգության առաջատար  վայր  եւ առաջատար ճոպանուղի ունեցող երկիր»,-ասաց ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի փորձագետ Գայանե Այվազյանը։

Համագործակցությունը «World Travel Awards»-ի հետ մերկնարկել էր «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը ս․թ․ հունիսին, որի շրջանակում կնքվել էր համագործակցության պայմանագիր Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների և ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։

Այս համագործակցության շրջանակում TUF հիմնադրամը կազմակերպել էր նաև «World Travel Awards»-ի հիմնադիր և տնօրեն Գրեմ Քուքի այցը դեպի Հայաստան, որի ընթացքում նա շրջել էր Հայաստանի ամենադիտարժան և զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերում, ծանոթացել հայկական մշակույթին, պատմությանը, ավանդույթներին և ազգային խոհանոցին։

                                                                                 ***

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի մասին

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից ստանձնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը (Դիլիջան, Տաթև, Արցախ և Երևան)։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարար ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու դիրքավորում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկիր։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40