Տաթեւ համայնքում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի համայնքային փուլի արդյունքները

15.05.2025 22:02
1453

Ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի համայնքային փուլի արդյունքները։

Այսօր՝ մայիսի 15-ին, տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի համայնքային փուլը, որին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Տաթև, Հարժիս, Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Սվարանց և Տանձատափ բնակավայրերի դպրոցների թիմերը։

Թեև եղանակարին պայմանները խիստ անբարենպաստ էին, այնուամենայնիվ դպրոցական թիմերը կարողացան հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել հաղթական նշաձողին։

Հեծանվավազքը նախատեսված էր երկու տարիքային խմբերի համար՝ 10-12-րդ դասարաններ և 7-9-րդ դասարաններ։

Տարիքային առաջին խմբում հաղթող են ճանաչվել՝

Հարժիսի միջնակարգ դպրոց

Սվարանցի միջնակարգ դպրոց

Տարիքային երկրորդ խմբում՝

Տանձատափի հիմնական դպրոց

Հալիձորի միջնակարգ դպրոց

Հարժիսի միջնակարգ դպրոց

Շնորհավորում ենք մրցաշարի բոլոր մասնակիցներին, իսկ առաջատարներին մաղթում ենք հաղթանակ մարզային փուլում։

Համայնքային փուլին հաղթական արդյունքներ ցուցաբերած աշակերտները կարժանանան համայնքի ղեկավար Ս. Լալայանի պատվոգրերին։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08