Թեւածում էր ազգային-ազատագրական պայքարի ոգին

30.04.2015 14:47
2306

Ապրիլի 19-ին փրկարարների Մեղրու տարածքային ծառայությունում տեղի ունեցավ հանդիպում աշխատակիցների հետ, որը կազմակերպել էր ծառայության պետ Բագրատ Զաքարյանը: Անցկացվեց զրույց` նվիրված Հայոց ցեղասպանությանը, հուշարձանների պահպանությանը: Հանդիպման ընթացքում աշխատակիցները` պետից մինչեւ վարորդ, անհավատալիորեն, արտասանեցին «Անլռելի զանգակատուն» պոեմից հատվածներ: Հանդիպումից հետո այց կատարվեց Մեղրու հյուսիսարեւելյան մասում գտնվող եկեղեցի, ապա` Փարամազի արձանի տարածք, որտեղ կատարեցին մաքրման աշխատանքներ: Միջոցառմանը մասնակցում էր Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ տարաբնույթ եւ հետաքրքիր միջոցառումներ էին կազմակերպվել Մեղրի քաղաքի մշակույթի կենտրոնում, գրադարանային միավորումում, հանրակրթական եւ արվեստի դպրոցներում, մանկապարտեզում: Ուշագրավ էին հատկապես քաղաքի երկու դպրոցում «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով կազմակերպված միջոցառումները: Մեղրու N1 դպրոցում տարելիցի առթիվ գրական-երաժշտական հետաքրքիր ու բովանդակալից բեմադրություն էր պատրաստվել, իսկ N2 դպրոցի միջոցառման ընթացքում թեւածում էր ազգային-ազատագրական պայքարի ոգին: Արաբոյին, Գեւորգ Չաուշին, Աղբյուր Սերոբին, Սոսե մայրիկին եւ նրանց զինակից ընկերներին մարմնավորող աշակերտների խոսքը համեմվել էր մեր ժամանակի ֆիդայական շարժման հերոսների կարգախոսներով: Նրանք կարողացան իրենց խոսքով, երգ ու պարով ներկայացնել հայի անկոտրում կամքը, ազգային ոգին:

Ուշագրավ էր հատկապես գեղագիտական կենտրոնում Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների կազմակերպած ցերեկույթը, որ մեկ անգամ եւս ապացուցեց` մեր ազգն իր պատմության քառուղիներում գոյատեւել է նաեւ իր խաչի ու հավատքի շնորհիվ:

Եկեղեցում հնչած զանգի 100 ղողանջից հետո դեպի Փարամազի հուշահամալիր ջահերով երթը մեծ ոգեւորությամբ էր համակել ոչ միայն մասնակիցներին, այլեւ շրջապատի մարդկանց:

Մեղրու պետական քոլեջի ուսանողներն էլ ապրիլի 24-ը սկսեցին հեծանվաերթով, որ մեկնարկեց Փարամազի հուշակոթողում ծաղկեդրումից հետո եւ հասավ Ագարակ:

Նույն օրը հուշակոթողի մոտ ծաղկեդրում կատարեցին Մեղրու քաղաքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները, հիմնարկների ղեկավարներ, բազում մեղրեցիներ: Այդտեղ կազմակերպված ոգեկոչման արարողությանը ելույթ ունեցան Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, ուրիշներ:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին քաղաքը գոտեւորող լեռներից մեկի գագաթին Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հովանավորությամբ տեղադրվեց խաչ, որով այսուհետ մի կանթեղ կվառվի անմեղ զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ը Մեղրիում եզրափակվեց N2 դպրոցից դեպի երկինք սլացող կանթեղներով, որով առ Աստված բարձրացան հարյուրավորների աղոթքներն ու բարի ցանկությունները:

ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34