Թե ինչ է լինում հետո, երբ ինչ-որ մի տիկին կայանալու խնդիր է ունենում

11.08.2018 22:54
1792

Օգոստոսի 11-ին Գորիս քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի բացումը՝ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ:

Իրադարձությունը, անշուշտ, ողջունելի է, եւ քաղաքական այդ ուժը, կարծում ենք, ժամանակի ընթացքում իր ծանրակշիռ խոսքը կասի ու իր քայլը կանի Գորիսի առջեւ ծառացած բազում խնդիրների լուծման ուղղությամբ:

Կուսակցության գրասենյակի բացման ժամանակ, բնականաբար, հնչել են շնորհավորանքի, ողջերթի եւ բարեմաղթանքի խոսքեր, որին միանում ենք:

Սակայն այդ ամենի մեջ առանձնացավ մի ելույթ, որի բովանդակությունը դուրս էր միջոցառման տրամաբանությունից:

Դա ոմն Իրինա Յոլյանի խոսքն էր. տիկինը, ըստ էության,  փորձեց առիթն օգտագործել եւ իր գոյության մասին մեկ անգամ եւս հիշեցնել հանրությանը, որի պահանջը, ի դեպ, չկա:

Իր գործն է, անշուշտ, երբ երեկվա ՀՀԿ-ական մարզպետին փառաբանող տիկինը հավատարմության երդում է տալիս իշխանության եկած նոր քաղաքական ուժին:

Բայց նորմալ չէ, երբ փորձում է (առանց կարմրելու) դատողություններ անել նորաստեղծ կուսակցության անելիքների վերաբերյալ, բարբաջել ազնվության մասին՝ մոռանալով ամիսներ առաջ իր ստանձնած դերակատարությունը:

Տիկինը նաեւ մտավարժանքներ է արել Գորիս համայնքի ավագանու գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես նշելով՝ ավագանու որոշ անդամներ փորձում են անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ինչին պետք է խոչընդոտել:

Տիկինը նաեւ նշել է, որ ավագանու որոշ անդամներ նախկին իշխանավորներին նվիրատվություններ են արել, ինչի համար էլ իրավունք չունեն մտնել նորաստեղծ կուսակցության շարքերը:

Նախ՝ մեզ ուղղակի ապշեցնում է հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի անունը շահարկում է մի կին (շինծու լրջությամբ պճնված ),  ով իր հովանավորների հետ միասին դրա բարոյական իրավունքը չունի:

Այնուհետեւ՝ այդ ովքե՞ր են ավագանու անդամները, որ  փորձել են մտնել նշված կուսակցության շարքերը եւ որոնց չպետք է թույլ տալ անդամագրվել ՔՊ-ին. կամ պետք է անուններ տալ՝ կոնկրետ ապացույցներով եւ փաստարկներով, կամ մեզ իրավունք կվերապահենք՝ ձեզ անվանելու սովորական եւ գավառական զրպարտիչ:

Այնուհետեւ՝ այդ ո՞ւմ եւ ի՞նչ նվիրատվություններ են կատարել ավագանու անդամները նախկին իշխանավորներին. այս դեպքում եւս՝ կամ պետք է կոնկրետ անուններ հնչեցնել (ավագանու անդամներից), նվիրաբերված գույքի անունը նշել, նվերը ստացած իշխանավորների անունը բարձրաձայնել, ավագանու նիստի արձանագրությունները ցուցանել կամ մեզ իրավունք կվերապահենք՝ ձեզ անվանելու բանսարկու:

Որքանով հիշում ենք՝ գործող ավագանին առայժմ միայն մի հոգու է նվիրատվություն կատարել. ավագանին Գորիսի համայնքապետի երկրորդ տեղակալի հաստիք է հորինել՝ ձեզ նվիրելու համար, ինչը, անշուշտ, դատապարտելի է, եւ ավագանու հաջորդ նիստում կփորձենք շտկել այդ սխալը:

Եվ մի խորհուրդ տիկնոջը՝ դու կարող ես գնալ Գորիսի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերին խոչընդոտներ հարուցել, դու կարող ես ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ՔՊ-ին ծառայել՝ նայած, թե ով է իշխանության եկել, դու կարող ես քաղաքային միջոցառումներում ինքնահաստատման համար ինչ-որ խաղեր տալ, բայց դու բարոյական իրավունք չունես բառ անգամ ասելու Գորիս համայնքի ավագանու մասին. Գորիսի ավագանու անդամը (գոնե քեզ համար) մի այնպիսի բարձրություն է, որին ձգտել ու չես հասել, չես էլ հասնելու…

Սպասում ենք առաջադրված հարցերի պատասխանին, այլապես ստիպված կլինենք հրավիրել ավագանու արտահերթ նիստ եւ այդ կերպ պահանջել հիմնավոր բացատրություն…

 

Կարեն Լազարյան, Նարեկ Օրդյան

 Գորիս համայնքի ավագանու անդամներ

 

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34