Թե ինչ կարող են անել քաջարանյան ծագումով պիղծ եւ նզովյալ փողերը հին ու նոր Հայաստանում

29.04.2020 11:34
2354

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի ֆեյսբուքյան երեկվա գրառումից  իմանում ենք, որ 2018 թ. ժողովրդական հեղափոխությունից հետո «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում բաժնեմասեր է ձեռք բերել (կեղծ փայատերերի օգնությամբ) ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանը:

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող:

Մանե Գեւորգյանը հայտնել է նաեւ՝ «Վարչապետն ակնկալում է, որ իրավապահ մարմիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»:

Հ.Գ.

Այն բանից հետո, երբ Արթուր Վանեցյանը դարձավ ՀՀ ԱԱԾ տնօրեն եւ ԶՊՄԿ բաժնետեր, միանգամից՝ մեկ շաբաթվա ընթացքում, «Սյունյաց երկրի» ու նրա խմբագրի դեմ հարուցվեց քաղաքացիական տասը հայց, որոնց շուրջ դատավարությունը շարունակվում է մինչեւ այսօր (երկու տարի անընդհատ):

Ընդ որում՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները դատավարության ամբողջ ընթացքում ի սկզբանե հանդես են եկել ու հանդես են գալիս իբրեւ Քաջարանի հլու կամակատար փաստաբաններ:

Բանը նրան է հասել, որ Էդիկ Ավետիսյան դատավորի որոշմամբ Սյունիքի մարզում արգելանք է դրվել ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի վրա եւ անթույլատրելի համարվել քաջարանյան հանրահայտ յաբուի մասին «Սյունյաց երկրում» հոդվածներ հրապարակելը (նախադեպը չունեցող օրինակ համաշխարհային պրակտիկայում):

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կամայականություններն ընդդեմ «Սյունյաց երկրի» չի թուլացել այն բանից հետո, երբ այդ դատարանի նախագահ է նշանակվել կապանյան ծագումով ինչ-որ Արթուր Մկրտչյան:

Հենց Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ է, որ հօգուտ հայցվորների երկնքից ծրարներ են իջել եւ հանկարծակի հայտնվել գործի նյութերի մեջ:

Արթուր Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ է, որ անգամ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում կատարվել են կեղծ ու անհիմն գրառումներ (հօգուտ հայցվորների), ինչը համաշխարհային դատական պրակտիկայում անօրինակ նախադեպ է:

Եվ այդ ամենը պարզագույն մի նպատակով՝ «Սյունյաց երկիր» թերթը չպետք է հետապնդի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետերերի բացահայտման խնդիր, չպետք է պարզի, թե Սյունիքում՝  հանրապետության կենտրոնական իշխանությունների կողմից ներդրված հրոսակախումբն ինչ եղանակով է 2014-18 թթ. կատարել սեփականության վերաբաշխում:

Իսկ «Սյունյաց երկիրը», հակառակ այդ ամենի, շարունակում է իր սրբազան գործունեությունը…

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24