Թե ինչպես է Ժաննա Անդրեասյանը կեղծված հավաստագրով խաթունին երկու ամսում երկու անգամ նշանակել Գորիսի բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար

02.03.2026 14:09
2115

Օրեր առաջ հրապարակեցինք Գորիսում համառորեն շրջանառվող խոսակցությունը, թե իբր  Ժաննա նախարարն Աննա Հակոբյանի գերագույն հանձնարարությամբ է կեղծված հավաստագրով անձնավորությանը նշանակել Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրենի պաշտոնակատար։

Այդ հանձնարարության համատեքստում էլ, ըստ ասեկոսեների, Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանը 2025 թ․ դեկտեմբերի 4-ին խուլիգանական ակնհայտ վարքագիծ է դրսևորել Գորիսի նախկին պետական քոլեջում՝ սպառնալով ջարդել գործող տնօրենի աշխատասենյակի դուռը, սպառնալով գործադուլ հայտարարած դասախոսներին՝ հանդիպման գնալու նորանշանակի հետ։

Գորիսի ոստիկանապետի դեմ (այդ ամենի համար) դեռևս հանրային քրեական վարույթ չի նախաձեռնվել, ինչը (որքան էլ ձգձգվի) անխուսափելի է և վաղեմության ժամկետ չի կարող ունենալ։

Աննա Հակոբյանն առայժմ չի արձագանքել մեր հրապարակմանը և չի հերքել իր անվան հետ ենթադրաբար աղերսվող այդ պատմությունը։

Մինչ այդ, սակայն, պարզվել է ևս մեկ-երկու՝ սկզբունքային նշանակության կեղծարարություն, որը թույլ է տվել Ժաննան՝ Գորիսի բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելիս։

Եվ այսպես՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2025 թ․ հոկտեմբերի 6-ից՝ դեռևս գոյություն չունեցող «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվում Արմինե Կոլյանը, որի հավաստագրի հիմքերը նախարարությունը համառորեն թաքցնում է, ինչի վերաբերյալ հայցադիմումը վարույթ է ընդունել ՀՀ վարչական դատարանը։

Հոկտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 2-ը նորանշանակն աշխատանքի չի հաճախում և որևէ պարտականություն չի կատարում։

Այսինքն՝ մոտ երկու ամիս շարունակ նորանշանակը թույլ է տալիս գործալքություն կամ աշխատանքի չի ներկայանում գոնե մեկ օր։

Հայտնի չէ՝ այդ ընթացքում գործալքության մեջ գտնվող պաշտոնակատարն աշխատավարձ ստացե՞լ է, թե՞ ոչ։

Պարզ չէ նաև՝ մոտ երկու ամիս գործալքություն թույլ տված տիկինն ինչո՞ւ չի հեռացվել պաշտոնից։

Նորանշանակի հետ կապված այս պատմությունը, մինչդեռ, կարող էր և չկարևորվել, եթե չլիներ գործող օրենքի շատ հստակ մի պահանջ։

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 16-ի 3-րդ կետի «ե» ենթակետը սահմանում է՝ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե՝ ե) նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի»։

Ժաննան ոչ միայն չի կատարում ՀՀ օրենքի պահանջը, այլ․․․

2025 թ․ դեկտեմբերի 2-ին անհայտությունից «հարություն» է առնում Արմինե Կոլյանը՝ Ժաննային հղած դիմումով խնդրում՝ իրեն նշանակել «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։

Եվ ֆեյքը 2025 թ․ դեկտեմբերի 4-ին նշանակվում է «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար՝ այդ պաշտոնը վարելով 12 օր։

2025 թ․ դեկտեմբերի 16-ին տիկինը երկրորդ անգամ է դիմում նախարար Ժաննային՝ իրեն Գորիսի բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու խնդրանքով։

(Նման բովանդակությամբ մի դիմում էլ տիկինը Ժաննային ուղղել էր 2025 թ․ հոկտեմբերի առաջին օրերին, ինչի հիման վրա էլ նշանակվել էր դեռևս գոյություն չունեցող «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար՝ պաշտոնին մնալով մոտ երկու ամիս, բայց մեկ օր անգամ չներկայանալով աշխատանքի ու գործալքության համար չհեռացվելով պաշտոնից)։

Եվ 2025 թ․ դեկտեմբերի 17-ին տիկինը՝ երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ, նշանակվում է Գորիսի բազմագործառութային նորաստեղծ քոլեջի տնօրենի պաշտոնակատար։

Բոլոր այդ տառապանքներից, կեղծարարություններից ու մանիպուլյացիաներից հետո, սակայն, ֆեյքի պաշտոնավարման օրինականացումը չի հասնում ցանկալի հանգրվան․․․

Գործող կարգի համաձայն՝ պաշտոնավարումից վեց ամիս հետո պետք է կազմակերպվի նորաստեղծ քոլեջի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ, ընդ որում՝ հավակնորդի հարցազրույցի ամբողջ ընթացքը տեսանկարահանվելու պայմանով։

Իսկ ո՞ր մարմինը պետք է կազմակերպի ապագա մրցույթը և ընտրի քոլեջի տնօրեն։

Իհարկե, պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը (խորհուրդը)։

Եվ օրեր առաջ՝ նախարարի թողտվությամբ, բազմաթիվ կեղծիքների ու ապօրինությունների գնով ձևավորել է նորահիմն ՊՈԱԿ-ի կառավարելի ու հնազանդ կառավարման խորհուրդը, որպեսզի կարողանան ֆեյքին «ընտրել» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ այդկերպ կյանքի կոչելով վերին հանձնարարությունը։

Թե ինչ կեղծիքներով ու արյունակից բարեկամների ընդգրկմամբ է «ձևավորվել» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը՝ կներկայացնենք հաջորդիվ։

Առայժմ միայն փաստենք՝ բազմաթիվ օրինախախտումներով ձևավորված խորհուրդը ոչ մի պարագայում լեգիտիմ չի կարող համարվել, ուստի և չի կարող տնօրենի թափուր տեղի համար մրցույթ կազմակերպել, եթե նույնիսկ շարունակություն ունենա նախարարի պաշտոնն առայժմ զբաղեցնող տիկինոջ և Սյունիքի հետ որևէ կապ չունեցող մարզպետի հովանավորությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40