Նորից եկել հին ցավերն են մեզ խոցում
(Խուլ տնքոց եմ լսում Դեր-Զորից):
Եվ մեզ վրա մահն իր ուժերն է փորձում,
Եվ դողում են մահվան ձեռքերը նորից:
Մենք դեռ հազար հոգեվարք ենք մերժելու
(Քեռու կանչն է լսել Դավիթը հորում):
Թե մեռնել կա, հայերեն ենք մեռնելու,
Ինչպես մաքուր ցորենի հունդը հողում:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ