«Թէատրոն» ֆրանկոֆոն փառատոնը Կապանում

29.10.2025 10:49
676

Հոկտեմբերի 23-ից 28–ը  Կապանը շնչում էր թատերական կյանքով։ Մարզկենտրոնում անցկացվեց «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը՝ մասնակցությամբ եվրոպական ճանաչում ունեցող ֆրանսիացի դրամատուրգ  Նատալի Ֆիլիոնի։ Փառատոնը նպատակ է հետապնդում ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև, ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։

Առաջին միջոցառումը Կապանի «Թումո» կենտրոնում էր, որտեղ հանդիպում կազմակերպվեց Նատալի Ֆիլիոնի հետ։ Հանրաճանաչ դրամատուրգն ուշագրավ դրվագներ ներկայացրեց իր թատերական կյանքից, ստեղծագործական ակնթարթներից՝ հընթացս պատասխանելով ունկնդիրների հարցերին։

Հաջորդ կանգառը հոկտեմբերի 25-ին էր՝ Կապանի ֆրանկոֆոն կենտրոնում։ Այդտեղ Նատալի Ֆիլիոնը վարպետաց դաս անցկացրեց, որին մասնակցում էր ֆրանսահայ դերասանուհի Էսթեր Մակարին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ դրամատուրգի «Ինձնից ավելի մեծ» ստեղծագործությանը։ Անկեղծ զրույց ծավալվեց, որի ընթացքում կենտրոնի սաները փորձում էին ֆրանսերենով հաղորդակցվել Նատալի Ֆիլիոնի հետ։

Եզրափակիչ հանդիպումը հոկտեմբերի 28-ին էր՝ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում։ Նատալի Ֆիլիոնի «Դեմքեր» թատերական նախագծին միացան երկու հայ դրամատուրգներ՝ Անուշ Ասլիբեկյանը և գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանը։ Ժամանակը շատ կարճ էր՝ ընդամենը յոթ օր, բայց նախագծի հեղինակները կարողացան ստեղծագործությունը բեմ բարձրացնել, որում միահյուսվել էին բեմական խոսքը, երաժշտությունը, լուսանկարների շարքը, որը հանդիսականը վայելում էր բեմից:

Այդ համագործակցության շնորհիվ ծնվեց մի ստեղծագործություն, որ անտարբեր չթողեց հանդիսականին։ Ընդ որում թատերական այս նախագիծը Նատալի Ֆիլիոնը ներկայացրել էր հինգ երկրում, վեցերորդը Հայաստանն էր, այն էլ՝ Կապանը։

Ընդհանուր առմամբ փառատոնը թատերական մշակույթը մայրաքաղաքից մարզ տեղափոխելու մի հաջող փորձ էր։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40