Թեհրանի պես, Մոսկվան էլ չի հավատում Փաշինյանի հավաստիացումներին, ուստի զգուշացում է ստացել

22.08.2025 11:04
539

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Հայաստան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տհաճ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իշխանական աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Թեհրանի պես, Մոսկվան էլ չի հավատում Փաշինյանի հավաստիացումներին, ուստի զգուշացում է ստացել, որ Հայաստանը խնդիրներ է ունենալու ԵԱՏՄ-ի հետ, եթե պարզվի, որ մաքսային հսկողությունը ՀՀ մաքսային մարմինները չեն իրականացնելու։

ԵԱՏՄ սկզբունքների համաձայն՝ ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքով անցնող ապրանքները ենթակա են միասնական մաքսային հսկողության։ Թրամփի ուղին Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

ԱՄՆ-ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Եթե ճանապարհի հսկողությունը ՀՀ մաքսային մարմինները չեն իրականացնում, ապա ԵԱՏՄ-ի հիմնական սկզբունքների միակողմանիորեն խախտման հետ է Հայաստանն առնչվելու։ Փաշինյանն ընտրության առջև է կանգնած՝ կա՛մ դուրս է բերում Հայաստանը ԵԱՏՄ-ից, կա՛մ ենթարկվելու է պատժամիջոցների, նոր հեռացվելու»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40