Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը բանակի կազմավորման 31-րդ ամյակի կապակցությամբ

28.01.2023 10:37
809

Սիրելի՛ հայրենակիցներ , բանակաշինության ու ազգապահպանության ակունքներում կանգնած մեծավաստակ զինվորականներ, կամավորներ և հայոց բանակի մերօրյա փառահեղ հերոսներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս <<Հայոց Բանակի>> կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ:

Սիրելիներս՛ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մի այնպիսի իրավիճակում , որտեղ զգոն, աչալուրջ և մշտապես սեփական մի կտոր հայրենիքը՝ արյան գնով պաշտպանելուն պատրաստ լինելը դարձել է օրվա հրամայականը, ուստի խնդրում և ակնկալում եմ բոլորից հզոր ու անկոտրում ոգի ունենալ և ստորադասել յուրաքանչյաուրիդ անձնականը՝ ընդհանուր հայրենիքի շահից: Բանակը մեր տունն է և ինչքան ամուր լինի մեր տան հիմքերն ու պատերը այնքան ապահով ու ուժեղ կլինենք մենք՝ տան բնակիչներս:

Հայոց բանակը կազմավորվեց համայնքի համար բախտորոշ մի ժամանակահատվածում , որտեղ վտանգի տակ էր դրված հայի լինել չլինելու հարցը, բայց ի շնորհիվ նվիրյալ հայորդիների ազգը բանակ դարձավ ու առանց բանակի առանձնակի բնավորություն ցուցաբերելով կերտվեց մեր բոլոր ժամանակների լավագույն հաղթանակները:

Խոնարհվում ենք այն բոլոր հերոս նվիրյալների շիրիմների և նրանց ծնողների առջև, ովքեր իրենց կյանքը որպես ընծա դրեցին հայոց հաղթության զոհասեղանին, նրանց կյանքի գնով մենք այսօր ապրում ենք, իսկ նրանց պատիվը բարձր պահելու համար մենք պետք է պատրաստ լինենք վաղը զոհաբերվելու, սա է երևի թե միակ պատգամը, որ թողել են հերոսները ՝ չխնայել ոչինչ հանուն հաղթության և ապագայի:

Սրտանց շնորհավորում եմ նաև Տեղ համայնքից բանակ զորակոչված բոլոր մեր նորակոչիկներին և մեր համայնքի սահմանները գիշեր ու զօր հսկող մեր առյուծասիրտ տղաներին: Եղե՛ք առողջ ու ուժեղ, մշտապես հիշե՛ք, որ հետևում մեր գյուղերն ու երեխաներն են , մեր գերեզմաններն ու մեր պապերի նամուսն ու թասիբը ու դա Ձեզ մշտապես նոր ուժ ու կորով կհաղորդի:

Շնորհավոր տոնդ՛ Հայոց Բանակ…

Տեղի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40