Տեղահանությունից հետո 23 370 արցախցի աշխատանքային պայմանագիր է կնքել

12.09.2024 19:09
641

Օգոստոսի 22-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներից Հայաստանում աշխատանքային պայմանագիր է կնքել 23 370 անձ, որոնցից ներկայում զբաղված է 17 470 անձ․ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Այսինքն, աշխատանքային պայմանագիր կնքածներից միայն 17 470-ն են շարունակում իրենց աշխատանքը։ Նախարարության տվյալներով՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում սեպտեմբերի 11-ի դրությամբ՝ որպես աշխատանք փնտրող հաշվառված է Արցախից տեղահանված 8 756 անձ, նրանցից 3 917-ն ունի գործազուրկի կարգավիճակ:

Գործատուների մոտ ուղղորդվել և աշխատանքի է տեղավորվել 4 314 անձ։

Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրում էլ ընդգրկվել է 1 325 շահառու։

https://www.civilnet.am/

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12